Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մարտի 1-ի» գործը եւ սպանությունները բացահայտելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մինչ օրս չի բացահայտել այդ գործը եւ միայն արձան է դրել «Մարտի 1-ի» խորհրդով, այլեւ նրա ԱԳ նախարարը պարգեւատրել է մի պաշտոնյայի, որը մարտի 1-ի քաղաքական էջը փակել է նախորդ իշխանությունների համար:

Նորվեգիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ եւ նրան պարգեւատրել ՀՀ Պատվո շքանշանով։ Պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք, որ Յագլանդը, շքանշանը ստանալուց հետո, մասնավորապես, հայտարարել է, թե «Մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ եւ նոր պրակտիկա ստեղծելու, եւ այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար»: Իսկ ինչ է արել, ինչ նոր օրենքներ ու պրակտիկա է ստեղծել ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը:

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Յագլանդը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար էր Հայաստանի համար ծանր ժամանակներում, երբ ՀՀ-ում արտակարգ դրությունից հետո վտանգված էր խոսքի ազատությունը, տասնյակ քաղբանտարկյալներ կային ՀՀ բանտերում, երբ Երեւանի կենտրոնում սպանվել էր 10 քաղաքացի, իսկ ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը խոսում էր նոր պրակտիկա ստեղծելու, եւ դա Եվրոպայի կանոններին հարմարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի ժամանակ նրան Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց վանկարկումներով ու բողոքի ակցիաներով էին ընդունում, քանի որ նրա գործողություններից օրվա ընդդիմությունը դժգոհ էր: Դժգոհ էր, որովհետեւ նույն Թյորնբորն Յագլանդը եւ նրա ղեկավարությամբ ԵԽԽՎ մյուս ներկայացուցիչները փաստացի փակեցին մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քաղաքական էջը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18․ 02․ 25 թ համարում։

դիտվել է 520 անգամ
Լրահոս
Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան Ում կարգելվի Վրաստանում բնակության թույլտվություն տալ Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը Դանակահարվածն ասել է, թե վայր է ընկել. վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները դեռ հայտնի չեն Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հյուսիսային մարզերում Սասուն Միքայելյանի հիմնարկին պետբյուջեից 234 մլն դրամ կհատկացվի Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում ԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներ են Ողբերգությունը դարձրել են առօրյա իրականություն՝ արթմնի, անվերջ, անհուն. Րաֆֆի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Վանում. կան զոհեր և վիրավորներ Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել Լոնդոնը և Փարիզը դավաճանել են Զելենսկուն․ WSJ Խոշոր ավտովթար. կան զոհեր և վիրավորներ Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Լևոն Ազիզյան «Ջախջախիչ հիասթափություն»․ FT «Սպայկա» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է շուրջ 35 մլրդ դրամի ներդրում ԱՄՆ դատավորը ​մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլոց․ Սասունյան Ժողովրդին պատկանող հաջորդ իշխանությունը գործող իշխանության կառուցած «զրո»-ից է սկզբնավորվելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Ով է Հռոմի Պապի տիտղոսի ֆավորիտը 16-ամյա պատանու սպանության գործով մեկ անձ է կալանավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am