«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «հայ համայնքի ներկայացուցիչների» հետ պարզապես ձախողված էր, ապա Մյունխենում համանման «հանդիպումը», մեղմ ասած, խայտառակություն է եղել:
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ հանդիպմանը հայկական Սփյուռքի որևէ կառույցի և կազմակերպության անդամ ներկա չի եղել։ «Հանդիպումին չէին մասնակցել ո՛չ Հայոց Թեմը, ո՛չ 16 եկեղեցական միություններից մեկը, ո՛չ էլ Գերմանահայ Կեդրոնական խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը»,- մասնավորաբար գրել էր Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը՝ հավելելով, որ չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական, իսկ Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքից սարսափելի նեղված ու զայրացած է եղել Նիկոլ Փաշինյանը: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նա պարզապես «պատեպատ է տվել» Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին, որ պատշաճ հանդիպում չի կարողացել կազմակերպել: Ավելին, կան տեղեկություններ, որ դեսպանը նույնիսկ կարող է հետ կանչվել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 18․ 02․ 25 թ համարում։
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը