Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների մի խումբ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ շարունակում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու ուղղությամբ օրուգիշեր աշխատել:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Անահիտ Ավանեսյանը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ: Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել փակ հանդիպումից: Այսպիսով, նախ տեղեկացանք, որ քիչ թվով ՔՊ-ականներ են ներկա եղել հանդիպմանը, որոնք խայթող հարցեր են ուղղել Ավանեսյանին, եւ նպատակ են ունեցել ցույց տալու, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին: Փակ հանդիպմանը հիմնականում քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը, բայց իրական նպատակը եղել է «նեղը գցել» Ավանեսյանին ու Փաշինյանի մոտ ցույց տալ, որ Ավանեսյանը անարդյունավետ նախարար է ու պետք է հեռացվի:

Անահիտ Ավանեսյանի դեմ ջանասիրաբար աշխատում է հատկապես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերջերս նշանակված Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ հանձնաժողովի մյուս անդամները:

Չնայած սրան` ՔՊ-ից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այդքան էլ հակված չէ հեռացնելու Ավանեսյանին, քանի որ նրան համարում է «հնազանդվող ու ենթարկվող» նախարար, որը երբեք չի հակաճառում իրեն: Բայց Արսեն Թորոսյանը, կարծես թե, երազում է վերադառնալ նախարարի աթոռին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18․ 02․ 25 թ համարում։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Լեպսի ինտիմ կյանքը քննարկման կիզակետում․ 19-ամյա Ավրորան կոտրում է լռությունը Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև ՍԴ-ի որոշումը հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի. Սուրենյանց Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող հսկայական օգուտները․ ՌԴ ԱԳՆ «Խնդիրն այնքան բարդ է, որ կարճ ժամանակում չի կարող լուծվել»․ Կրեմլը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը Պուտինը չի ծրագրում մասնակցել Հռոմի պապի հուղարկավորությանը. Պեսկով Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտել են Թրամփի «քաղաքական միջամտությունը» «Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար ԱԱԾ-ն Yerevan.Today-ի 5 հարցից 4-ին չի պատասխանել, 5-րդ հարցին էլ պատասխանը գրեթե չի վերաբերում «Հատիկ առ հատիկ»․ Փաշինյանը պետությանն է վերադարձել 152 հազար դրամ ընդհանուր արժեքով 4 գույք ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը․ Սա փաստերի խեղաթյուրում է․ Քրիստինե Վարդանյան Սերգեյ Խաչատրյանը հեռանում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից #ՀԻՄԱ․ «Ձեր արյունոտ գժի հետ, որ մտնեիք դիահերձարաններ, կտեսնեիք՝ արյան բաղնիքը որն է»․ Մանուկյան (video) #ՀԻՄԱ․ «ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում հայհոյում էր, հաղորդման հիմք ընդունեք»․ ՔԿ նախագահ (video) Ստացե՛ք ձեր խայտառակությունը․ Սամվել Հակոբյանն՝ Ավինյանին ու ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am