Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը

«Փաստ» օրաթերթը գրում է.Ինչպես հայտնի է, Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: ԿԸՀ տվյալներով, թեկնածուներից Բադրա Գունբան առաջին փուլում հավաքել է ձայների 46 տոկոսը, իսկ ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 37 տոկոսը: Երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին:

Առաջին փուլի ընթացքում անդրադառնալով ընտրություններին՝ քանիցս նշել էինք տեղում առկա անհանգստություններն այն մասին, որ Աբխազիայի ընդդիմությունը և մասնավորաբար Ադգուր Արձինբան գտնվում են թուրքական լոբբիի ազդեցության ներքո, ինչպես նաև մտահոգություններն այն առումով, որ Աբխազիայի հայ համայնքի անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան: Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո ընդդիմադիրները տարածում էին տեղեկություններ, որ հայ ազգաբնակչությունն ամբողջովին քվեարկել է Բադրա Գունբայի օգտին: Ըստ eadaily.com հրատարակության, սոցցանցերում հայտնվել են տեսահոլովակներ, որտեղ, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, թե «հայերին պետք է իրենց տեղը ցույց տալ», ավելին՝ ձայնագրություններից մեկում նույնիսկ սպանության կոչ է հնչում:

Կիրակի օրը Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբային է դիմել Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Ալիկ Մինոսյանը, որը նույնիսկ կոնկրետ նշել է այդ կոչերի հեղինակների անունները: Մինոսյանը նաև նշում է, որ ընտրությունների մեկնարկից ի վեր, չնայած հայ համայնքը զերծ է մնացել հրապարակային հայտարարությունից՝ պահպանելով ընտրական գործընթացներին չխառնվելու սկզբունքը, այդուամենայնիվ, տեղի հայերի նկատմամբ եղել են ճնշումներ, հնչել են սպառնալիքներ: Հայ համայնքի ղեկավարը Վալերի Բգանբային դիմել է խնդրանքով՝ տալ իրավական գնահատական վերը նշված կոչերին ու սպառնալիքներին, երաշխավորել Աբխազիայի հայերի անվտանգությունը, ձեռք առել բավարար միջոցներ՝ կանխելու ազգամիջյան ատելություն ու թշնամանք հրահրող ցանկացած քարոզչություն:

Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ ԱՀ նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբայի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել է հայ համայնքի պահանջը: Նախագահի պաշտոնակատարը նշել է, որ պետք է ստեղծել օպերատիվ խումբ՝ գլխավոր դատախազի ղեկավարման ներքո և ներքին գործերի նախարարության ու պետական անվտանգության ծառայության մասնակցությամբ, որպեսզի վերջակետ դրվի այս հարցում և «հանգցվի» ստեղծված վիճակը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 18․ 02․ 25 թ համարում։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Անկուսակցականները չեն շտապում. «Հրապարակ» Արծվի նկարի տակ նստելով՝ արծիվ չեն դառնում. զինվորական կրթություն չունենալով՝ ՊՆ են ղեկավարում. լրագրող Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Երբ 874թ. Սյունյաց իշխանի կինը Սևանա կղզում կառուցում էր 2 եկեղեցիները, ներկայիս ադրբեջանցիների նախնիները Կենտրոնական Ասիայի արևելյան հատվածի ինչ-որ տափաստաններում սեփական հոտերն էին արածեցնում. Վարդան Ոսկանյան Դուք այս քայլիստ տգետին նայեք ինչե՜ր է բարբաջում... Լիտվան Բելառուսին զգուշացրել է սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին Նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Ստամբուլի նախկին քաղաքապետին սպառնում է 2,352 տարվա ազատազրկում Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում, իսկ Սրբազանները հաստատակամ են․ Տիգրան Աբրահամյան Վարդան Ղուկասյանին մահվան են տանում. ՔՊ-ն փորձում է զավթել իշխանությունը Գյումրիում. ՀԿԿ խմբակցության ղեկավար Մոտ 2 մլն դոլար՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությանը․Yerkir.am-ի հարցման պատասխանը Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու. Հրայր Կամենդատյան Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականի և կարճատև ՊՆ աշխատածի դեմ քրգործ է հարուցվել ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան Խղճուկ դավաճան Հուդան չի հանդարտվում... Իրանի ջրամբարի չորացումից հետո նրա հատակում հայտնաբերվել է 74 մարդու դիակ Աշտարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին Զելենսկին նացիստ է, հակառակ ապացույցներ չկան․ Լավրով Քրիստոս ինքն է ճշմարիտ լույսը մեր կյանքի, քայլե՛նք այդ ճանապարհով․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ ԵԱՏՄ-ն արագորեն վերածվել է դինամիկ զարգացող կազմակերպության «Ալ-Շարան շատ լավ լեզու է գտնում Էրդողանի հետ». Դոնալդ Թրամփ Աշխարհի գավաթ․ Գաբրիել Սարգսյանը խաղաց ոչ ոքի, Լեւոն Արոնյանը հասավ հաղթանակի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am