Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Չէ, նկատի չունենք գլոբալ աղետները, որ բերել ու բերում են: Խոսքն «ընթացիկ զբաղվածության» մասին է: Այդ կառավարությունը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով դատարկում է քաղաքացիների գրպանները, որոնք առանց դրա էլ արդեն մի լավ օրի չէին: Խոսքն, այո, թանկացումների, հարկային հարձակումների, օրումեջ մի նոր գրպանահատիչ նախաձեռնությամբ «փայլատակելու» մասին է:

Փաշինյանի գլխավորած կառավարությունը, առանց հաշվի նստելու իրողությունների հետ, շարունակում է ճնշել Հայաստանում բնակչությանը, զուգահեռաբար ժողովրդին կերակրել բացառապես հեքիաթներով:

Ըստ որում, փաշինյանական «հեքիաթներն» էլ են բավականին մանրացել: Մի ժամանակ գոնե «100 փաստից», 10 միլիոն ծառ տնկելուց էին խոսում, կոկորդիլոսաբուծարաններից, «խելոք գոմերից», «ակադեմիական քաղաքից», «Աջափնյակի մետրոյից», «չոր նավահանգստից», վերջապես՝ ալամ-աշխարհի ֆուտբոլի չեմպիոն դառնալուց: Այդ «կտերն» այլևս հնամաշ են: Դրանք միգուցե հարմար հեքիաթներ էին 2021 թվականին, երբ Փաշինյանը, անհավանական թվացող կուլբիտ անելով, ըստ պաշտոնական տվյալների՝ 680 հազար քվե ստացավ ու, ի դժբախտություն Հայաստանի և Արցախի, կառչած մնաց իշխանությունից:

Բայց արդեն ոչ Փաշինյանն է առաջվանը, ոչ էլ նրա հեքիաթները: Նախօրեին, տեսեք, որպես մի աներևակայելի ձեռքբերում, հպարտհպարտ գրել էր, թե մի 15 տարվա ինչ-որ «Ռենջ Ռովեր» ցեղատեսակի ավտոմեքենա են ինչ-որ մեկից կուլակաթափ արել՝ «ապօրինի գույքը» վերադարձնելու շրջանակներում: Հա, ու շեշտել էր՝ «հատիկ առ հատիկը հատիկ առ հատիկ է»:

Ի՞նչ էր ուզում ասած լինել Փաշինյանը: Նա իսկապե՞ս կարծում է, թե իր դիմաց այն կարգի պարզունակ ժողովուրդ ու երկիր է, որի վրա կարող է տպավորություն գործել ինչ-որ մեկից ինչ-որ հնամաշ «Ռենջ Ռովեր» խլելը: Հասկանում ենք, Փաշինյանը «ցայտնոտի» մեջ է, հասկանում է՝ հողը ոտքի տակից փախչում է, ասելիք չկա: Բայց, լավ, նման «էժանագինությունն» ո՞ւմ վրա է հաշվարկված: Գուցե այն 680 հազարի՞ (որ դեռ 2021-ին էլ կասկածելի էր): Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երևի գիտի, որ նախ՝ այդ 680 հազարից հիմա հազիվ 180 հազար մնացած լինի, ընդ որում՝ շատ ճոխ ասված, այն էլ՝ վարչական ռեսուրսը ներառյալ:

Եվ հետո, եթե անգամ երկրում դեռ կա կամ մնացել է մի այդքան մարդ, որ դեռևս Փաշինյանի «կտերին» ու հեքիաթներին հավատում է, մի՞թե դա հարմար առիթ է՝ նրանց ծաղրելու, «ձեռք առնելու» համար: Մի՞թե 2021-ն իր կողմնակիցների մասին նման վատ կարծիք կազմելու այդպիսի առիթ է տվել: Երևի, քանզի փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը բացեիբաց ծաղրում է արդեն իր կողմնակիցներին, որոնց շարքերն արագորեն նվազում են:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Ադրբեջանական երազանքի ելքը՝ երկրի հակառակ կողմից. 168.am Արտաքին ուժերը՝ բացառությամբ Թուրքիայի, ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում. Պավել Բաեվ Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա Պայքարել՝ նշանակում է հրաժարում հազար ու մի բանից, իսկ պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ դեգրադացնում է պայքարը. Հովհաննիսյան Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան «Ակումբի վրա դրվել են մեծ փողեր և կան նաև արդյունքներ՝ թե սպորտային, թե քաղաքական»․ Արտյոմ Տոնոյան Գնացեք ողջ ֆեդերացիայով Հենրիխ Մխիթարյանի ոտքերը լվացեք ու ջուրը խմեք. Սամվել Ֆարմանյան Եթե կարողանայի գուշակել, միլիարդատեր կլինեի. Վարդան Արամյանը` ռուբլու փոխարժեքի մասին․ Sputnik Արմենիա Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կրթության նախարարությունը վերացնելու վերաբերյալ Ռուս-ուկրաինական հակամարտություն. Կրասնոդարի նավթաբազայում պայթյուն է եղել, Օդեսան ենթարկվել է զանգվածային հարձակման ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը Լոռու մարզում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ Ի՞նչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում. Իրավիճակը թեժանում է Ինչու՞ ՀՀԿ- ն, որպես ԱԺ մեծամասնություն ունեցող ուժ, համաձայնվեց ցրել ԱԺ-ի այդ գումարումը. Քրիստինա Նազարյան Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել. Վահե Սարգսյան Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի Ինչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում ․ իրավիճակը թեժանում է Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է Ալիևը «կուտը չկերավ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. հայտնի է՝ ով կփոխարինի նրան Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. օրինախախտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am