Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը՝ փետրվարի 18-ին, կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, գրում է թուրքական Hurriyet-ը։
Ինչպես նշել է Ալթունը, ուկրաինական պետության ղեկավարը Թուրքիա կայցելի Էրդողանի հրավերով։
Զելենսկին և Էրդողանը միաժամանակ մտքեր կփոխանակեն Ուկրաինայի վերջին իրադարձությունների և տարածաշրջանային և գլոբալ այլ հարցերի շուրջ։