ՀՖՖ-ի կայքը հայտնում է, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 61-ամյա նիդերլանդացի Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։ Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով: Ջոն վան’տ Սխիպը որպես ֆուտբոլիստ մեծ նվաճումներ ունի, սակայն որպես մարզիչ համեստ ձեռքբերումների տեր է։ Որպես մարզիչ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը: Հիմա «թռչող հոլանդացին» է փորձելու բարձրացնել մեր ընտրանու առագաստը։ Շատ կարճ ժամանակ է մնացել մինչև Ազգերի լիգայի շրջանակում Վրաստանի հավաքականի հետ կարևոր խաղին, հոլանդացին կհասցնի՞ Հայաստանի հավաքականը մարտական դարձնել։ Որքան էլ հմուտ, հայտնի մասնագետ հրավիրենք Հայաստանի հավաքականը գլխավորելու, դրական արդյունք չի լինելու։ Որքան էլ հմուտ, վարպետ պատշար բերես, եթե շինանյութդ վատ որակի է, պատդ ամուր չի լինելու։ Ռուսաստանից, Արգենտինայից, այլ երկրներից ծագումով հայ ֆուտբոլիստներ հրավիրելով, «խոպանչիներով» ուժեղ հավաքական չենք ունենա Հայաստանի ֆուտբոլի զարգացումը պետք է սկսել երկրում, հատկապես՝ մարզերում, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումից։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցած 5 տարում մեծ փողերը ու ժամանակը մսխել է, փոխանակ այդ կարևոր գործով զբաղվի։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը