Ապագա կա, 2 տարում Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
Ծնելիության նվազման, շարունակվող արտագաղթի հետևանքով Տավուշի մարզի բնակչությունը շարունակում է նվազել։ Դրանով պայմանավորված նվազում է նաև մարզի հանրակրթական աշակերտների, դպրոցների շրջանավարտների թիվը։ Տավուշի մարզպետարանիից հայտնել են, որ 2021-2022 ուստարում մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 1124, 2022-2023 ուստարում՝ 1040, 2023-2024 ուստարում՝ 984: Վերջին 2 տարում Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով։