Հերթական զոհը, ո՞վ պետք է պատասխան տա, եթե նախարարն ու գլխավոր շտաբի պետը շոուներում խաղում են

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հարաբերական անդորրի պայմաններում բանակում հերթական զոհն ունեցանք։Ո՞վ պետք է պատասխան տա այդ զոհերի համար,եթե ՊՆ Սուրեն Պապիկյանը և գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը փոխանակ բանակում առկա լուրջ խնդիրներով զբաղվեն, նման շոուներում խաղում են։