ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը

Երկրորդ աշխարհամարտի ավարտին արձանագրված արդյունքներից մեկը Լեհաստանի անցումն էր սոցիալիստական ճամբար։
Միջազգային իրողությունները հուշում են, որ ընթացիկ գլոբալ կոնֆլիկտի առնվազն ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը մի տարբերությամբ` այժմ այն կլինի առավել փափուկ (soft), մի վիճակ, երբ Ուկրաինան իրեն կապիտուլացված չի զգա, իսկ Ռուսաստանը բացարձակ հաղթող։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Արա Պողոսյանն ու հավելում:
«Սակայն կա նաև այլ խնդիր` Ռուսաստանը այսպես թե այնպես ժառանգելու է ուկրաինացիների խորը ատելությունը, որը երկարաժամկետ հեռանկարում լինելու է ական ռուսական սահմաններին, եթե իհարկե Ռուսաստանում վերաբերմունքը մետրոպոլիա-ծայրամաս ավանդական մտածողությունը վերատեսության չենթարկվի և ի վերջո սլավոնական ընդհանրությունը չփոխարինի եվրասիականության արհեստական և կեղծ պատրանքներին։