Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանի ահազանգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը: Ուշադրություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 10-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն հրամանը, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը:

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը մասնրամասնում է՝ չափորոշչի հաստատման մասին խոսք չկա:

«Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, բայց չունենք հաստատված առարկայական չափորոշիչ:

Հիմա ազգադավների խեղաթյուրումների մասին: ԿԳՄՍՆ-ին հաջողվել է գտնել հուդայակերպ, գրպանային, ծախու պատմաբաններ, ովքեր իրենց թաթերով, էրիներով կամ չանչերով «Հայոց պատմություն»-ը դարձրել են «Հայաստանի պատմություն»: Ազգադավ ու ցայտուն ևս մեկ խեղաթյուրում. «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի վերնագիրն էր. «Ազատագրական պայքարը և հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում»: 11-րդ դասարանի նոր ծրագրում Թեմա 5.-ը ունի հետևյալ վերնագիրը. «Պետության առջև ծառացած հիմնախնդիրները նորագույն շրջանում»:

Տեղադրված պատկերներում կարող եք տեսնել «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը և «Հայաստանի պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը ու համեմատել:

Կտեսնեք սրբապիղծ, սևահոգի ու վայ պատմաբանների կատարած ազգադավ փոփոխությունները:

Նախ՝ «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»:

Ապա ծրագրից հանել են հետևյալ ենթաթեմաները.
«4. Արցախյան ազատամարտը՝ Հայկական հարցի պատմության շրջադարձային փուլ:
5. Անկախության վերականգնումն Արցախում: Արցախի Հանրապետության կայացման գործընթացը:
6. Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ու Հայկական հարցը: Հայկական հարցի լուծման հեռանկարները:
7. Արցախյան հիմնախնդիրն այսօր: Լուծման հեռանկարները:
8. Համահայկական միասնության անհրաժեշտությունն ու ազգային հիմնարար արժեքների դերը հայապահպանության գործում:
9. Անկախ և զորեղ Հայաստանի Հանրապետությունը՝ հայապահպանության ու հարատևման գրավական»:
Պատասխան եք տալու, դավաճա՛ն ընդոծիններ: Իսկական հայերը խարան են դաջելու ձեր պիղծ ճակատներին»։

 

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Բացառիկ կադրեր․ Աջափնյակում կա զոհ և ծանր վիճակում գտնվողներ․24news.am Հրատապ․ կան բազմաթիվ վիրավորներ, 2 հոգին ծանր վիճակում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս կկայանա Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանության լռությունն է Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված պարկուճներ Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video) Հիմա ասեմ՝ ում ձայները կտանի Սամվել Կարապետյանն ու ինչ է սպասվելու․ Ձյունիկ Աղաջանյան (video) Խայտառակ վիճակ է․ սրանք չեն թողնում՝ թոշակառուն հանգիստ ապրի․ քաղաքացի (video) Լարված իրավիճակ․ հունից դուրս եկած տաքսու վարորդները զգուշացնում են՝ ինչ կտրուկ քայլերի են անցնելու (video) Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կուշտ աչք են»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զատուլինը շատ կարևոր բան ասաց․ Պուտինին ամեն ինչ հայտնի է արդեն․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գոռում եմ, քանի որ համբերությունս հատել է, խաբում են մեզ». վարորդները հունից դուրս եկան (video) Լա՛վ լսեք․ մենք հասնելու ենք այս մարդկանց պահանջին․ Մեսրոպ Մանուկյան (video) Սրանք այնպիսի թալան են անում․․․ ես ձեզ համար բացահայտեմ․ տաքսու վարորդ (video) Բեթար ա լինելու․ եթե մեր պահանջը չարեցիք, 500 ավտոյով քաղաքով կգնանք հրապարակ․ բողոքի ակցիա (video) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է. Ռուբեն Ռուբինյանը հաստատեց․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Արա՛, հերիքա ասես՝ նախկիններ, նախկիննե՛ր․․․ 8 տարիա ի՞նչ ես արել»․ տաքսու վարորդը պոռթկաց (video) «Сердечный привет... », Փաշինյան, բա ո՞ւր ես. բողոքի ակցիա (video) Սուրենյանը զգուշացնում է ուժեղ քամիների հետևանքների մասին Մեզ ոչ մի ոլորտում որպես աշխատուժ չեն դիտարկում․ կին վարորդ (video) «Ալենը, Дождь-ն ու Պուտինի նկատմամբ սերը»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Խարդախ երկիր ա, չպիտի հավատաս նրանց․ քաղաքացի (video) Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը ԵՊՀ ՔՊ–ական անհատ ձեռներեց ռեկտորը 
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am