Հասարակության բոլոր շերտերում զայրույթի և բողոքի էներգիա է կուտակվել

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Ի՞նչ կանխատեսումներ ունեք ներքաղաքական զարգացումների մասով։ Նկատի ունեմ ոչ թե սոցիալական դժգոհությունները, թանկացումները կամ Գյումրու ընտրությունները, այլ իշխանափոխությունն ու Նիկոլի հեռացումը» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է․

«Ակնհայտ է, որ զայրույթի և բողոքի էներգիան ոչ միայն չեն կորել, այլև շարունակաբար կուտակվում են հասարակության բոլոր շերտերում: Վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է:

Այո, ազգը հոգնել է, զզվում է, տառապում է Նիկոլից: Սա վաղուց ակնհայտ է: Բայց նույնքան իրականություն է, որ 2-րդ, 3-րդ, 4-րդ և այլ տեղերում գտնվող ուժերը նույնպես չունեն բավարար աջակցություն իրավիճակն իրենց ձեռքը վերցնելու համար:

Վտանգավոր եմ համարում նաև սոցիալական և ազգային օրակարգերի հակադրումը։ Չի կարելի սոցիալական դաշտը հանձնել հերթական դեմագոգներին և պոպուլիստներին։

Ընդունված է ընդդիմությունից «ծրագիր պահանջել»։ Այս թեմային ավելի մանրամասն առանձին կանդրադառնամ։ Հիմա շեշտեմ, որ ցավոք, մեր ժողովուրդն ավելի շատ անձակենտրոն է, քան ծրագրակենտրոն: Փաշինյանից զզվում են, բայց չգիտեն, թե ում «սիրեն»: Որքան էլ բացատրենք, որ քաղաքական սերը կուրացնում է և խլացնում, մեկ է՝ հասարակության զգալի մասը փրկիչ է սպասում կամ փնտրում հերթական մեսիային՝ այսպիսով դարպաս բացելով նոր աֆերիստների, ավանտյուրիստների և ստախոսների համար:

Լուծումը խարիզմայի և պրոֆեսիոնալիզմի միջև ոսկե միջին գտնելն է: Մաքուր «դերասանները» կործանում են երկիրը: Բայց օսլայաօձիք «պրոֆեսիոնալները» պիտի ավելի հրապուրիչ ու հասկանալի դառնան»։

դիտվել է 807 անգամ
Լրահոս
Ավերակների քաղաքականության տիրակալ իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործում, ինչ քոչվոր ավերիչ ցեղը Մերժված "մերժողը" Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում. Միհրան Հակոբյանը` խեղկատակի մասին Երբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ Ա Տիրադավ եպիսկոպոս Հովնանը ԱՄՆ-ում առանձին պատարագ է կազմակերպել Նորին Սրբությունը պատգամեց նորաօծ քահանաներին հաստատուն պահել իրենց ուխտը Այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել․ Արման Թաթոյան Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am