Բլոգեր Ալեքսանդր Լապշինն ահազանգում է՝ դեռևս պաշտոնապես չճշտված տեղեկություններով Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով։ Բլոգերը հայտնի է «У Беллы» օգտանունով։ Լապշինը հայտնել է, որ չորս օր առաջ վերջին եթերներից մեկի ընթացքում բլոգերն ասել էր, որ ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ է ստացել, որ ամեն ինչ «գնված է» Բելառուսում և նրան շուտով կձերբակալեն՝ հանձնելով Ադրբեջանին, սակայն աղջիկը նշել էր, թե այդ սպառնալիքներին լուրջ չի վերաբերում։ Լապշինն արձանագրել է, որ իրավիճակը բարդանում է, քանի որ Բելառուսը ահաԱդրբեջանի դաշնակից երկիր է, որտեղ չկան ոչ իրավունքներ, ոչ օրենք, ոչ էլ կարգեր և բացի այդ, Մինսկում չկա ՀՀ դեսպան, որին հետ էին կանչել կես տարի առաջ՝ Լուկաշենկոյի հակահայ հայտարարությունների համար։
«Փաստինֆո»-ն տեղեկությունը փորձում է ճշտել ՀՀ ԱԳՆ-ից։ Կառույցից մեկնաբանություն ստանալու դեպքում այն ևս կներկայացնենք։
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը