Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ․ Արմեն Աշոտյան

«Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ»,– Ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով․

«Նիկոլական դիվանագիտության մահափոս դարձած Ալմաթայի հռչակագրի վտանգավորության մասին՝ որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթուղթ, շատ է խոսվել:

Ձեզ եմ հիշեցնում սկանդալային ապացույցի մասին, որ Ալմաթայի հռչակագրի առաջ մղումը եղել է՝ ադրբեջանական դիվանագիտական նարատիվի, ադրբեջանական դիվանագիտական ջանքերի, ադրբեջանական արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը դեռևս 2008 թվականից:
Այսպես՝ ձեզ ներկայացված փաստաթղթում, որը թվագրված է 2008թ. դեկտեմբերի 29, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիեւը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգի շրջանակներում՝ Գուամ տարածքում, սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկման կապակցությամբ ներկայացնում է նամակ, որով խնդրում է ադրբեջանական հիմնավորումները «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» դիտարկել և շրջանառել որպես ՄԱԿ գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:

Ինչպես տեսնում եք՝ այդ փաստաթղթի 92-րդ կետն ուղիղ հղում է անում Ալմաթայի հռչակագրի վրա, որով Ադրբեջանը փորձում է, ի թիվս այլ «փաստարկների», հիմնավորել Արցախյան հակամարտության կարգավորման նպատակահարմարությունը տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ավելորդ չէ հիշեցնել, որ ադրբեջանական բոլոր այդ ջանքերը բախվում էին Սերժ Սարգսյանի ժամանակ հայկական դիվանագիտության կազմակերպված և բովանդակային ջախջախմանը, և երբեք այս փաստարկը չի դիտարկվել ՄԽ համանախագահների կողմից որպես խնդրի կարգավորման սկզբունք և ոչ մի փաստաթղթում, որ հրապարակվել է նրանց կողմից:

Այնինչ, Նիկոլ Փաշինյանի օրոք, դեռևս 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին հայկական կողմը սկսեց շրջանառել Ալմաթայի հռչակագիրը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթուղթ:

Ի հեճուկս բոլոր այն զգուշացումների, քննադատությունների, հիմնավորումների, որ դա անել չի կարելի, Նիկոլը համառորեն (տես՝դիտավորյալ) առաջ էր մղում այս թեզը, ընդհուպ այս հղման ներառումը անցյալ տարվա Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ և այս ամենը սրիկայաբար փորձում էր մատուցել որպես հայկական դիվանագիտական հաղթանակ:

Ի մի բերելով այս աղաղակող փաստը, արձանագրենք, որ ադրբեջանական վաղեմի երազանքը, այն է ՝ Ալմաթայի հռչակագիրը խցկել որպես որպես ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ, իրականություն դարձավ ոչ միայն Նիկոլի օրոք, այլ ՝ Նիկոլի շնորհիվ:

Հ.Գ Այս հոդվածը հրապարակվել է 2023 թվականի փետրվարի 14-ին եւ առ այսօր չի կորցրել իր արդիականությունը

Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը ավարտվել է Մի-28 ուղղաթիռ է կործանվել Լենինգրադի մարզում, անձնակազմի անդամները մահացել են ՀՖՖ-ի ղեկավարների միջնորդությամբ երկրպագուներին ձերբակալում և սպառնում են քրեական հետապնդումներով․ Արթուր Սողոմոնյան «Ով նկատեց, որ պայմանագիրը սահուն դարձավ համաձայնագիր». Ավետիք Քերոբյան Մարզային թերթի ֆինանսական աջակցությունը դադարեցրին, որ թուրքական լրատվամիջոցներին ֆինանսավորեն․ Ոսկան Սարգսյան Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա Մելքոնյանը. մանրամասներ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը շարունակվում է արդեն 2 ժամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ Զախարովա. Տարօրինակ կլիներ տեսնել նացիստ Բերբոքի թոռնուհուն որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Լոռու մարզում անչափահաս տղայի են սպանել Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար Ադրբեջանում 18-ամյա բլոգեր է ձերբակալվել Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով կա 400 զոհ, այդ թվում՝ երեխաներ Մեկ զոհ, երկու վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին Իրականում մի այլ բան է ԱՄՆ վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը՝ Դավիթը․ Լուսանկարներ Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջորդություն է ներկայացրել. դատարանը բավարարել է այն «Տուն քանդողի թևից բռնում, վռնդում են․ Հայաստանը մեր տունն է՝ վռնդենք տնաքանդին». հանրահավաք կլինի «Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել Կարող եմ գրազ գալ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ում էլ են շատերը փորձելու տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու գործում իրենց ունեցած մասնակցությունից. Զաքարյան Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am