Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը բազմազան մեխանիզմներ է ստեղծել տարբեր խնդիրներ լուծելու, համագործակցության ձևաչափեր ստեղծելու և միջազգային հարաբերություններում գործող սուբյեկտների վարքագիծը կարգավորելու նպատակով։
Ճիշտ է՝ խոշոր խաղացողները իրենց ձեռքում լծակ են դարձնում միջազգային իրավունքն ու միջազգային կառույցների շրջանակներում ստեղծված մեխանիզմները, սակայն այդ նույն մեխանիզմներից կարող են օգտվել նաև փոքր պետությունները։ Ու շատ կարևոր է, թե ինչ միջազգային գործիքներ են գործի դրվում, քանի որ միջազգային մեխանիզմների կիրարկման որոշ ճյուղեր կարող են երկակի նշանակություն ունենալ՝ մի դեպքում շատ արդյունավետ կիրառվել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։

Միևնույն ժամանակ, անհնար է հաշվի չառնել, թե այդ մեխանիզմների կիրառումն ինչպիսի արձագանք կարող է գտնել նաև միջազգային այլ սուբյեկտների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է միջազգային արդարադատության մեխանիզմներին՝ մասնավորապես Միջազգային քրեական դատարանին։ Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ այն առաջին մշտական դատարանն է, որը հնարավորություն ունի անհատներին դատելու միջազգային հանցագործությունների համար։ Իսկ սա ստեղծում է մի մեխանիզմ, որի միջոցով բռնապետները, ռազմական հանցագործները կամ այլ միջազգային հանցագործներ կարող են կանգնել արդարադատության առջև։

Դատարանն ունի մի շարք հաջողված գործեր՝ հատկապես աֆրիկյան որոշ ռազմական հանցագործների նկատմամբ արդարադատության իրականացման հարցում, որոնք ցույց են տալիս, որ դատարանն ի զորու է դատական պատասխանատվության ենթարկել ազդեցիկ անձանց։ Բայց մյուս կողմից էլ՝ կան չհաջողված փորձեր։ Երբ 2015 թվականին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր տվեց Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի համար, մի շարք երկրներ, որոնք անդամակցում էին դատարանին, հրաժարվեցին ձերբակալել նրան՝ նույնիսկ իրենց տարածքում գտնվելու ժամանակ։ Այսինքն՝ դատարանը կախված է անդամ պետությունների քաղաքական կամքից, քանի որ չունի սեփական իրավապահ ուժեր՝ մեղադրյալներին ձերբակալելու համար։ Մյուս կողմից էլ՝ դատարանի աշխատանքն անարդյունավետ է դառնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գերտերությունները՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, չեն ընդունում դատարանի իրավազորությունը։

Այնուամենայնիվ, դատարանի աշխատանքի ձախողված փորձերը դեռևս չեն նշանակում, թե միջազգային արդարադատության մեխանիզմը չի կարող որոշ դեպքերում արդյունավետորեն գործել։ Հենց դա էր պատճառը, որ 2023 թվականին Հայաստանում որոշում ընդունվեց միանալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը՝ Հռոմի ստատուտին։ Ու ՀՀ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ Հռոմի ստատուտը պետք է ամբողջությամբ վավերացվի, քանի որ Հայաստանի դեմ հանցագործություններ են իրագործվել, և դրանով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն է բացվում։ Այլ կերպ ասած՝ Հռոմի ստատուտին միանալով՝ Հայաստանը կարող է Ադրբեջանի դեմ կոնրետ միջազգային հանցագործությունների մասով հայցադիմումներ ներկայացնել։ Բայց զարմանալին այն է, որ մինչև հիմա Հայաստանը որևէ հայց չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան։

Լիովին անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը այս երկու տարվա ընթացքում անգամ մեկ հայց չի ներկայացրել, երբ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների մասին փաստերն ուղղակի աղաղակող են։ Սրանով հանդերձ, ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, թե երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Հայաստանը պատրաստ է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից։

Նախ՝ եթե Հայաստանը հրաժարվի հայցերից, ապա գործ կունենանք ոչ միայն Բաքվի համար կատարված հերթական զիջման հետ, այլ հանցագործությունը թաքցնելու արատավոր երևույթի հետ, որը նույնպես հանցագործություն է։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը հրաժարվի դատական հայցերից, երբ Բաքվում գերու կարգավիճակում ոչ միայն պահում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, այլև այդ մարդկանց նկատմամբ շինծու մեղադրանքներ են ներկայացվել ու դատական գործընթաց է սկսվել, որը վերածվում է շոուի։

Կամ՝ եթե Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտներ հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից, ապա, ի վերջո, ի՞նչ նպատակի էր ծառայում Հռոմի ստատուտի վավերացումը։ Տպավորություն է, որ այն ՀՀ իշխանությունների հերթական չմտածված քա՞յլն էր։ Չէ որ Միջազգային քրեական դատարանին միանալու արդյունքում էական լարվածություն է մտցվել հայռուսական հարաբերություններում։

Մյուս կողմից էլ՝ երբ Ադրբեջանին տրամադրվող իսրայելական աջակցությունը կտրելու հարց կա, դրանով նոր խնդիրներ են առաջանում հայիսրայելական հարաբերություններում։ Չհաշված, որ ԱՄՆ նոր վարչակազմն էլ շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ, և Թրամփն անգամ պատժամիջոցներ է սահմանել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ալիևի հետ Խայտառակություն, Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի. Ոսկան Սարգսյան Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Ուկրաինան չպետք է զայրացներ մեկին, ով իրենից շատ ավելի մեծ է․ Թրամփ 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց․ Քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն էին Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա Պետական կառույցների անկարողություն (импотенция). Անուշ Պողոսյան Այս համաձայնությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են Կովկասի կայունությանն ու բարգվաճմանը Փաշինյանն Ադրբեջանի աջակցությունը ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու․ ադրբեջանագետ ԶԼՄ-ները բացահայտել են՝ ինչ է խնդրել Ուկրաինան Իտալիայից և Ֆրանսիայից Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից. Ազիզյան Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով Մտադիր ենք շարունակել աշխատանքը՝ Ուկրաինայում սահմանելու անվտանգության արդյունավետ երաշխիքներ, սակայն չենք մասնակցի ռազմшկան առաքելnւթյանը. Իտալիայի վարչապետ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար Իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը․ Թաթոյան Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության և Երևանի հանդեպ. Էդուարդ Հայրումյան ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականությունը Կանադային դրդել է այլընտրանք փնտրել F-35 կործանիչներին. լրատվամիջոց Սիրիայում բախումների ժամանակ 1 500-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել #ՀԻՄԱ․ «Թափթփուկնե՛ր, դուք ո՞վ եք՝ այդ որոշումը կայացնեք»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է. Արամ Վարդևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am