Բայց մեզ մոտ ավելի կոշտ է լինելու ամեն ինչ. Փաշինյանը փորձելու է «ատմազկա» լինել

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներկա իշխանությունները հայ ժողովրդի դեմ համակարգված պայքար են մղում: Նրանք ոչ միայն իրենք են տարբեր երկրներ, Հայաստանի տարբեր բնակավայրեր այցելում ու գեներացնում հակահայկական գաղափարներ ու թեզեր, այլև այդ նպատակով ամենուր վարձում ու ներդնում են իրենց զոմբիներին: Վերջիններս ավտոբուսներում, տաքսիներում, փողոցներում, նույնիսկ ինքնաթիռներում բառ առ բառ կրկնում են հայ ազգի մեծագույն դավաճանի խոսքերն ու մոտեցումները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտման ու 44-օրյա պատերազմում փաշինյանական պարտության, հազարավոր զոհերի և Արցախի կորստի

Այս մասին ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Իր վերջին եթերներից մեկում անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպս նաև Նիկոլ Փաշինյանի այն «քարոզչությանը», թե «կայսրության» կողմից է մեզ պարտադրվել այդ թեման, Կարապետյանը մասնավորաբար նշել է, որ իրականում նույնիսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է կառուցվել հայ ուսանողների, երիտասարդների ցույցերի, ճնշման արդյունքում, այլ ոչ թե թելադրված է եղել ինչ-որ տեղից կամ ինչոր մեկի կողմից: Անդրադառնալով նույն Նիկոլ Փաշինյանի այն «հարցադրմանը», թե ինչու, ասենք, մինչև 1939 թվականը Ցեղասպանության մասին չէր խոսվում, Կարապետյանը հիշեցնում է, որ առաջին անգամ Ցեղասպանություն տերմինը 1944 թվականին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Նա այս տերմինով նկարագրել էր ոչ միայն համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը հրեաների նկատմամբ, այլև 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Միևնույն ժամանակ Կարապետյանը նշում է, որ այս հարցերը պետք է պարբերաբար բարձրաձայնեն ոչ միայն քաղաքական, հասարակական գործիչները, այլև առաջին հերթին մասնագետները, փորձագետները, գիտնականները:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը Հայաստանում քրեորեն պատժելի է: «Ինչն է շատ Հայաստանում, դատախազներն ու քննչական մարմինները: Եվ ես հույս ունեմ, որ նրանք Հայաստանին են ծառայում: Այն դատախազը, որը քրեական վարույթ կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կարող է մտնել Հայոց պատմության մեջ որպես մարդ, որն անկեղծորեն ծառայել է Հայրենիքին: Նույնը վերաբերում է այն քննիչին, որը կքննի Նիկոլ Փաշինյանի գործը, ինչպես նաև այն դատավորին, որը կդատապարտի Նիկոլ Փաշինյանին»,-ասում է Կարապետյանն ու հավելում, թե այս կամ այն քաղաքական գործչի վրա մտացածին գործեր կարելը, նկարելն, ի վերջո, կավարտվի նրանով, ինչ այսօր կատարվում է ԱՄՆ-ում, երբ բոլոր նրանք, ովքեր գործեր են կարել Թրամփի վրա, ովքեր ասում էին, թե նա «ռուսական շպիոն» է, հիմա պատասխանատվության են ենթարկվում ստի ու կեղծիքի համար:

«Բայց մեզ մոտ ավելի կոշտ է լինելու ամեն ինչ: Պետության այսպես կոչված ղեկավարի հետ նստելու են բոլորը, ովքեր գործեր են կարել, ովքեր նրա թելն են թելել, ընդ որում՝ գուցե ավելի խիստ, քան ինքը: Որովհետև Նիկոլ Փաշինյանը փորձելու է «ատմազկա» լինել, նա շատ փող ունի, վարձելու է արևմտյան հայտնի փաստաբաններ, որ իրեն պաշտպանեն: Ավելին, նա հիմա տուն է «նայում», որտեղ ցանկանում է հետագայում ապրել: Հասկանալի է՝ ոչ Հայաստանում: Իսկ մյուսները շանս չունեն»,-ասում է Արշակ Կարապետյանն ու հավելում, որ բոլոր այն հայերը, որոնք ոտնձգություն կկատարեն Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ, նրանք իր համար հայրենիքի դավաճաններ են:

Ըստ Կարապետյանի, միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լինել այդ երկրի հետ քաղաքակիրթ հարաբերությունների ու այն բանի երաշխիք, որ Թուրքիան այլևս երբեք նման բան չի անի:

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Իրականում մի այլ բան է ԱՄՆ վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը՝ Դավիթը․ Լուսանկարներ Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջորդություն է ներկայացրել. դատարանը բավարարել է այն «Տուն քանդողի թևից բռնում, վռնդում են․ Հայաստանը մեր տունն է՝ վռնդենք տնաքանդին». հանրահավաք կլինի «Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել Կարող եմ գրազ գալ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ում էլ են շատերը փորձելու տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու գործում իրենց ունեցած մասնակցությունից. Զաքարյան Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 400-ը Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ փաստաթղթեր կհրապարակվեն. Թրամփ Բաքվում Լևոն Մնացականյանի «ցուցմունքը». արդյո՞ք ԳՇ պետը միանձնյա է գործում, ի՞նչ է ասել նա, որ ասել կամ չի ասել ՀՀ իշխանությունը.168.am ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար Ադրբեջանից արձագանքել են ՀՀ կառավարությանը Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան. Արա Պողոսյան Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունեց արցախցիների վերադարձի մասին նախագիծը․ Գեղամ Ստեփանյան #ՀԻՄԱ․ Բոլորը վաճառել են թուրքերին և պարսիկներին․ Վարդան Ղուկասյանի հանդիպումը՝ գյումրեցիների հետ (video) Плохие новости для турецко-азербайджанского тандема: закончится праздник на армянской крови (video) Փաշինյանը պատրաստ էր գնալ Բաքու․ թող գնան ու մնան․ Արծվիկ Մինասյան (video) Մնալու տեղ չունենք․․․ էլ հույս չի մնացել․․․ կառավարություն ենք եկել, որ․․․ արցախցի (video) Սյունեցինե՛ր, ոտքի՛․․․ Նիկոլը մեզ ծախում է․ ակցիայի մասնակից (video) Նիկո՛լ, 500 հազար գողացածդ «ռենջ ռովերները» հատ-հատ վերադարձնելու ես․ Անդրանիկ Թևանյան (video) Փաշինյանը գնում է ամենասարսափելի ծրագրով․․․ ակցիայի մասնակից (video) Տիկի՛ն Փոստանջյան, սա բուլվար չի, նստեք. Ավինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am