«Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարեսկզբից դժգոհությունները հասարակության շրջանում նոր թափ են առել: Գնաճ է գրեթե բոլոր ոլորտներում, մյուս կողմից՝ բարձրացել են տարբեր հարկատեսակների դրույքաչափերը: Հարվածի թիրախում է փոքր ու միջին բիզնեսը և ոչ միայն: Իշխանությունը սա մեկնաբանում է որպես ստվերի դեմ պայքար, քաղաքացիները՝ իրենց էլ ավելի շատ հարկելու փորձ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրուցել ենք հետևյալ կոնտեքստում՝ արդարացվա՞ծ են տարբեր հարկատեսակների բարձրացումները: Նա նշում է՝ յուրաքանչյուր երկրի համար հարկային քաղաքականությունը կոչված է սպասարկելու տնտեսական քաղաքականությանը կամ օգնելու հասնել տնտեսական նպատակներին: «Մեր իրականության մեջ, ցավոք, տնտեսական նպատակը, թիրախները ձևակերպված չեն, և ստացվում է այնպես, որ հարկային քաղաքականությունը դարձել է ինքնանպատակ մի գործընթաց: Այն իր առջև դնում է խնդիր, հիմնականում ֆիսկալ, այն է՝ բյուջե լցնելու նպատակ, և փորձում է այդ նպատակին հասնել՝ անտեսելով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել տնտեսության, տնտեսական զարգացման, արտահանման, փոքր և միջին բիզնեսի զարգացման և այլնի համար: Սա է մեր ընդհանուր խնդիրը, որ գլոբալ առումով ունենք տնտեսության մեջ: Տնտեսական նպատակը, քաղաքականությունը բացակայում է, և հարկային քաղաքականությունն ինքն իր համար նպատակներ է սահմանում և փորձում այդ նպատակներն իրականացնել: Սրա արդյունքում, ցավոք, բավականին լուրջ խնդիրներ ենք ունենալու ապագայում՝ հաշվի առնելով այն, որ հարկային դրույքաչափերը կրկնակի ավելացել են զուտ այն նպատակով, որ, ըստ իրենց, ստվերը պետք է կրճատվի կամ պետք է լրացուցիչ հարկային հավաքագրումներ ապահովել՝ առանց գնահատելու առանձին ոլորտների առանձնահատկությունները, շահութաբերությունը, օրինաչափությունները և այլն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Հավելում է՝ ստացվում է այնպես, որ, օրինակ՝ ոսկերչության ու հագուստի ոլորտների նկատմամբ կիրառվելու են նույն դրույքաչափերը, նույն մոտեցումները, ինչն, ըստ նրա, անտրամաբանական է և անարդար: «Կամ, օրինակ՝ կառավարությունն, ըստ իր հռչակած նպատակների, փորձում է ապահովել փաստաթղթավորում: Սակայն այդ փաստաթղթավորման ապահովման հիմնական բեռը դրվում է փոքր ու միջին բիզնեսի վաճառականների վրա, որոնք մեծ ազդեցություն չունեն մատակարարների, արտադրողների վրա: Այնպես չէ, որ մեր շուկայում կան հազարավոր այդպիսի մատակարարներ, կազմակերպություններ, որոնք կարող են թղթով ապրանք վերցնել: Բացի դա, մի շարք ոլորտներում պետության անարդյունավետ կամ անկատար գործունեության հետևանքով ունենք մեծ քանակությամբ մաքսանենգություն, օրինակ՝ նույն ոսկերչության պարագայում: Թուրքիայից մեծ քանակությամբ ոսկերչական ապրանքներ, ոսկե ձուլակտորներ են գալիս մաքսանենգ ճանապարհով, այս պայմաններում շուկայում ստեղծում են որոշակի բաց՝ առանց փաստաթուղթ էժան ապրանք, որը խաթարում է մրցակցությունը, և այն վաճառականը, որը կորոշի թղթով աշխատել, ուղղակի շուկայից դուրս կմնա: Կան մի շարք այլ գործոններ ևս, օրինակ՝ Հայաստանում շատ քիչ արտադրամասեր կան, որոնք լինցենզավոված են կամ գործում են որպես ոսկերչական արտադրամաս: Մեծ մասը ձևակերպված են որպես ծառայություններ մատուցողներ, որովհետև նրանց առաջադրվող պահանջներն ավելի մեղմ են, քան արտադրամասին առաջադրվող պահանջները: Բազմաթիվ հարցեր կան արտադրության, մատակարարման ոլորտներում, բայց այս ամենի լուծումը նրանք տեսնում են մանր ու միջին առևտրականներին հարկելու միջոցով: Սա անարդար ու անհասկանալի իրավիճակ է: Նման իրավիճակներ են նաև այլ ոլորտներում, օրինակ՝ հագուստի վաճառքը, հանրային սնունդը: Հանրային սննդի դեպքում ևս հարկային բեռը բարձրացվում է մինչև 12 տոկոս այն տրամաբանությամբ, որ պետք է փաստաթղթավորում ապահովեն: Գաղտնիք չէ, որ շուկայից մեծ քանակությամբ հանրային սննդի ապրանքներ են ձեռք բերվում, որոնք բավարար փաստաթղթավորված չեն: Սա ևս խնդիր է առաջացնում: Նման իրավիճակ ունենք հագուստի ոլորտում: Այս ոլորտում ՊԵԿ-ը հաճախ չի ընդունում ներկրողների փաստաթղթերը՝ անվանելով դրանք ոչ արժանահավատ և այլն: Եվ հիմա նրանք ստիպված են լինելու ավելի շատ վճարել դրա համար: Այս ամենն արվում է զուտ բյուջեն լցնելու, ստվերը կրճատելու նպատակով, սա չի արվում տնտեսական քաղաքականությունը բարելավելու, տնտեսական աճ ապահովելու նպատակով: Մինչդեռ սա պետք է լիներ նպատակը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դժգոհություններին իշխանությունները արձագանքում են տարբեր հարցազրույցների կամ աշխատանքային քննարկումների միջոցով: Ամեն անգամվա պես միայն որոշում կայացնելուց հետո է իշխանությունը «պարզում», թե ինչ խութեր կան դրանում: «Առավել քան ակնհայտ է, որ գործող իշխանությունները պատշաճ հանրային քննարկում չէին կազմակերպել, և դրա վառ ապացույցը մեր ՓՄՁ ներկայացուցիչների արդար դժգոհությունն է: Նրանք հաշվի չեն առել ոլորտային խնդիրներն ու առանձնահատկությունները, ինչի հետևանքով վաճառականները ստիպված են լինելու կա՛մ գները բարձրացնել, ինչը քիչ հավանական է, կա՛մ ստվեր անցնել: Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի: Հարկային այս դրույքաչափերով փոքր և միջին բիզնեսը մրցունակ չէ, նրանք չեն կարող գործել, նրանք ստիպված են լինելու անցնել ստվերային դաշտ: Դրանից տուժելու են և՛ պետությունը, և՛ բիզնեսը: Սա ճիշտ մոտեցում չէ, այն ավելի մեծ վնաս է հասցնելու պետությանը, քան հարկային այն եկամուտները, որոնք, ենթադրաբար, ակնկալում էին»,-ընդգծում է տնտեսագետը:

Բայց մյուս կողմից՝ իշխանությունը, որի վարկանիշը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, այս՝ ոչ պոպուլ յար քայլերով իրեն դնում է էլ ավելի վատ վիճակի մեջ: Տնտեսության վիճակն այսքան վա՞տ է: «Գործող իշխանությունները հարկային դրույքաչափերի աճը պայմանավորում են նրանով, որ տնտեսության մեջ կա հարկային ճեղք, այսինքն՝ որոշակի չհավաքագրված հարկեր, դրանք պետք է հավաքագրել: Իսկ դրա նպատակն այն է, որ հարկային եկամուտների մի զգալի մասն ապահովեն՝ հաշվի առնելով այն, որ 2024 թվականին պետական բյուջեն թերակատարեց հարկային եկամուտների հավաքագրումը՝ նախատեսվածից մոտ 220 միլիարդ դրամով քիչ հարկ հավաքագրվեց: Այս պահին նրանց փոփոխությունների գնալը պարտադրում է բյուջետային իրավիճակը:

Նրանք չեն կարողանում բյուջեի կատարողականն ապահովել, ստիպված են լրացուցիչ հարկեր հավաքագրել: Երկրորդ խնդիրն այն է, որ այս փոփոխություններն անելու պարագայում կարող են ակնկալել լրացուցիչ վարկեր: Տարբեր միջազգային կազմակերպություններ պարտադրում են այսպիսի փոփոխություններ անել, կրճատել հարկային ճեղքը, որ պետությունները կարողանան լրացուցիչ վարկ վերցնել: Անշուշտ, այստեղ անկազմակերպվածության և քաղաքական սխալ հաշվարկի հետ էլ գործ ունենք: Նրանց մի շարք ծրագրեր խնդրահարույց են, հանրության կողմից բացասական արձագանքներ կարող են ունենալ, դրանք կենտրոնացրել են 2025-2026 թվականների վրա: Պատահական չէ, որ, օրինակ՝ հայտարարագրումը հետաձգեցին մինչև նոյեմբեր՝ լարվածությունը մի քիչ թուլացնելու համար: Վստահ եմ, որ որոշ ծրագրեր կփորձեն վերանայել, հարկային եկամուտների կամ հարկային վարչարարության խստացման մասով որոշակի փոփոխության կգնան՝ փորձելով մեղմել իրավիճակը: Սա գործող իշխանությունների համար բավականին լուրջ գլխացավանք է դառնալու, նրանք չեն կարողանում խնդիրները համակարգված լուծել, և սրա արդյունքում պարբերաբար նմանատիպ խնդիրներ են լինելու»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Ստամբուլում Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին #ՀԻՄԱ․ Սյունիքում կրակոցներ են․․․ Փաշինյանի խաղաղությունը հասել է․․․ Հայկ Մամիջանյան (video) Ջահերով երթը մեր հայ լինելու, մեր էության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է. քաղաքագետի հիշողությունները՝ 25-ամյա հեռավորությունից Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան Ում կարգելվի Վրաստանում բնակության թույլտվություն տալ Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը Դանակահարվածն ասել է, թե վայր է ընկել. վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները դեռ հայտնի չեն Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հյուսիսային մարզերում Սասուն Միքայելյանի հիմնարկին պետբյուջեից 234 մլն դրամ կհատկացվի Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում ԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներ են Ողբերգությունը դարձրել են առօրյա իրականություն՝ արթմնի, անվերջ, անհուն. Րաֆֆի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Վանում. կան զոհեր և վիրավորներ Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել Լոնդոնը և Փարիզը դավաճանել են Զելենսկուն․ WSJ Խոշոր ավտովթար. կան զոհեր և վիրավորներ Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. Լևոն Ազիզյան «Ջախջախիչ հիասթափություն»․ FT
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am