«Հրապարակը» գրում է ․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշար» գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետեւանքով նաեւ որոշակի քանակությամբ կոնյակ է այրվել։
Ավշար գյուղից մեզ պատմեցին, որ կիրակի օրը հրդեհ է բռնկվել նախկին կահույքի արտադրամասում, որի մի հատվածում կոնյակ է եղել պահեստավորված։ Կրակը վնաս է պատճառել կոնյակով լցված տարաներին, եւ, ըստ բնակիչների, գործարանը շուրջ 50 միլիոն դրամի վնաս է կրել։ Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք պատահարով, մեզ պատասխանեցին․ «Փետրվարի 9-ին, ժամը 11։24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ավշար բնակավայրի նախկին կահույքի արտադրամասի մոտակայքում այրվում է կուտակված աղբ: Մեկնել է Արարատի եւ Վեդու ՀՓՋ-ից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ ժամը 14։02-ին: Շիրազի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող նախկին ցորենի պահեստում (մոտ 200 քմ) այրվել է պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 20 քմ հատված՝ մասամբ, պահեստում գտնվող փայտյա տակդիրներ՝ մոտ 60 քմ, մասամբ վնասվել են ապակյա տարաներ։ Այրվել են նաեւ Խորենացու փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շինության (մոտ 60 քմ) ներսում կուտակած աղբ եւ տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 10 քմ հատված՝ մասամբ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 11․ 02․ 25 թ համարում։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը