Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան

Արտակ Զազքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները, տարիների ընթացքում Հայոց Բանակի և ուժային այլ կառույցների զարգացումը, հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր ժողովրդի մեծ մասը, անկախ անհատական վերաբերմունքից, հավաքական իմաստով միշտ դրական վերաբերմունք են ունեցել գեներալի կոչումը կրող հրամանատարների նկատմամբ: Գեներալներին պատվով ու հարգանքով էին վերաբերվում ամեն տեղ:

Նրանք մեր բանակի հաջողությունների գլխավոր մարմնավորողներն էին: Ինչպիսի միջավայրում էլ լինեին՝ պատշաճ ուշադրության էին արժանանում: Կարծում եմ, որ պետությունն ու ժողովուրդը արժանին էին մատուցում բանակի գեներալներին՝ տարիների վաստակի, մարտական ուղղու և անբասիր ծառայության համար: Կային իհարկե որոշ գեներալների անվան շուրջ հյուսված բամբասանքներ, ասեկոսեներ, պատերի տակի զրույցներ, սակայն դրանք չէին ստվերում Հայոց Բանակի գեներալի՝ հավաքական դրական կերպարը:

Եթե ասենք, որ նրանք անսխալական, անբիծ ու անթերի էին ամեն ինչում՝ իհարկե սխալված կլինեինք: Ոչ ոք, ոչ մի ոլորտում այդպիսին չի ու չի կարող լինել: Սակայն դարերով սեփական պետությունն ու բանակը չունեցած ժողովրդի համար հաղթանակած բանակի գեներալները յուրատեսակ հպարտության և ուժի խորհրդանիշներ էին: Այդպիսին էր ընկալումը նաև աշխարհում, և հատկապես հայկական սփյուռքում:

2018թ. իշխանափոխությունը, քայլ առ քայլ, հետևողականորեն փոխեց վերաբերմունքը դեպի գեներալական կազմը: Փորձեցի որևէ երկրի պատմության մեջ գտնել այնպիսի ժամանակահատված, որտեղ մեծ թվով գեներալ ենթարկված լինեին քրեական պատասխանատվության, պետական հակաքարոզչության և հանրային պարսավանքի՝ չգտա:

Չգիտեմ, թե ինչո՞վ է դա պայմանավորված, բայց ինքը երևույթը մեր կյանքում բացասական է ու մտահոգիչ:

Ներազգային ավանդույթները քարուքանդը անող վայրի լիբերալիզմը փչացրեց մեր հասարակության համար շատ կարևոր՝ ներքին հարգանքի ինստիտուտը: Ակնառու օրինակներից մեկը գեներալների նկատմամաբ հարգանքի ոտնահարում էր: Սակայն այն միակ օրինակը չէ: Ի՞նչ ձևավորված վեաբերմունք կա այսօր գիտնականի նկատմամբ, ուսուցչի նկատմամբ, մտավորականի նկատմամբ, գործարարի նկատմամբ, բժշկի նկատմամբ, տարիների վաստակ ունեցող քաղաքական գործիչների նկատմամբ և այլն: Ցավոք՝ հիմնականում անտարբեր կամ վատ: Երբ հասարակության մեծ մասին թվում է, թե իրեն տրված իրավունքներն անսահմանափակ են և չունի ոչ մի պարտավորություն, երբ որևէ հայտնի մարդու անհիմն վիրավորելը դառնում է սովորական երևույթ, երբ ուսուցիչ-դաստիարակը սկսում է զգուշանալ աշակերտից կամ նրա կրթական ցածր ցենզ ունեցող ծնողից, իսկ փող աշխատելը դառնում է քաղաքացու միակ նպատակն ու երազանքը՝ այդ հասարակություններն ապագա չեն ունենում:

Նախկին նախագահների օրոք, կառավարությունները գիտակցում էին, որ հասարակությանը տարբեր ոլորտներում հեղինակություններ են պետք, միավորող միտք է պետք, իրենց ոլորտներում վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ հանրային հարգանք և պետական ուշադրություն է պետք:

Նիկոլը և իր կառավարությունը, բացի հազարամյա հայկական Արցախը հանձնելուց, հազարավոր զոհեր տալուց՝ ոտնատակ են տվել նաև հարգանքի ինստիտուտը: Իսկ երբ ասում են, որ օրենքի առջև բոլորը հավասար են, ապա այն դրսևորվում է հիմնականում իշխանության հետ կապ չունեցող մարդկանց պարագայում:

ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ հարցուցված գործերով ոչինչ չեմ ցանկանում ասել, այն թողնելով Նիկոլի պարտության պատճառները գեներալների ու զինվորականների վրա կարող դատական համակարգին: Սակայն փաստ է մի բան, գեներալներին դատող պետության մեջ հասարակությունն այլևս անտարբեր է:

Երկու գեներալներ ապօրինի դատվում են Բաքվում, մյուս գեներալների զգալի մասը կամ կալանքի տակ են, կամ լքել են երկիրը, կամ անցել և անցնում են տարբեր գործերով: Մյուս՝ գործող մասն էլ ուշադիր հետևում է այսպես պետության ջլատմանը՝ որովհետև, իրենք էլ լավ գիտեն, որ քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը մեղմ ասած ոչինչ չի նշանակում:

Անչափ շատ գործ կա անելու այս երկրում՝ յուրաքանչյուր ոլորտում»:

դիտվել է 477 անգամ
Լրահոս
Համոզում են ձայն տալ ՔՊ-ին․ իշխանական էլիտան հրահանգ ունի Ինչ է կատարվում Ալավերդու համայնքապետարանում ․ իրավիճակը թեժանում է Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է Ալիևը «կուտը չկերավ» Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. հայտնի է՝ ով կփոխարինի նրան Փաշինյանի կողմից ազգային հերոսի կոչում ստացած գեներալին մեղադրող դատախազը նոր պաշտոն է ցանկանում Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն․ ինչ որոշվեց ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. օրինախախտում Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան Նույնը սցենարը Հայաստանում Նիկոլի ռեժիմը կիրառում է արդեն մի քանի տարի. Հովհաննես Ավետիսյան Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ո՛չ. Զախարովա Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու և լրագրողին վիրավորելու համար․ Ժուռնալիստների միություն Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցումը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը. Զախարովա Մենք արձանագրեցինք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի հայտարարություններին. Զախարովան՝ Սպիտակ տան՝ հայ գերիներին ազատ արձակելու կոչի մասին ՌԴ-ն ողջունում է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու Փաշինյանի որոշումը. Զախարովա Զախարովան՝ ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ լուրերի մասին ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու Ուկրաինայի քաղաքացիները պետք է մինչև սեպտեմբերի 10-ն օրինականացնեն իրենց կեցությունը կամ լքեն ՌԴ-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am