Դատավոր Ավագ Գաբրիելյանի լիազորությունները դադարել են

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին նախագահ, դատավոր Ավագ Գաբրիելյանը փետրվարի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։
ԲԴԽ-ն այսօր՝ փետրվարի 10-ին , որոշում է կայացրել, համաձայն որի՝ այսօրվանից դատավոր Ավագ Արտուշի Գաբրիելյանի լիազորությունները համարվել են դադարած: