Սա իր համար փայլուն հանդիպում չէ. Փափազյան

«Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ ներկա կլինեն նման հանդիպումներին, բայց, տեսանյութից դատելով, կարող եմ ասել, որ փայլուն հադիպում չէր իր համար։ Սրահում մեծ թվով մարդ չէր հավաքվել, միտինգ չէր կարող անել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ 7օր ԱՄՆ-ում մնալով որեւէ պաշտոնական հանդիպման չարժանացած Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Միաժամանակ նա շտապել էր հայտնել, թե Ֆրանսիայում հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ։ Իսկ մինչ այդ՝ տելեգրամում գրել էր, թե հանդիպում է ունեցել նաեւ ֆրանսահայերի, իր բնորոշմամբ, «մի պատկառելի խմբի» հետ։

Մուրադ Փափազյանը, որը ջերմ հարաբերություններ ունի թե Փարիլի քաղաքապետի ու թե Ֆրանսիայի նախագահի հետ, ինչպես եւ սպասվում էր, չի մասնակցել Փաշինյանի համար կազմակերպված հանդիպմանը։

Նրա փոխանցմամբ՝ նման հանդիպումները, սովորաբար, կազմակերպվում են դեսպանատան կողմից ու լինում են մարդիկ, որոնք ներկա լինում են, սակայն Փաշինյանի այցերի դեպքում այլեւս համայնքի կառույցների հետ հանդիպումներ չեն լինում, ինչպես նախկինում։

«Տեսնում եմ, որ սրահում կան մի քանի իր համակիրներից, կան նաեւ ազգային մտածելակերպով մարդիկ, որոնք հավանաբար ցանկացել են տեսնել, թե ինչ է ասում։ 20-25 տարի է արդեն՝ դեռևս նախագահ Քոչարյանի օրոք, դեսպանատունը ձևավորած ունի Հայաստանի բարեկամ կազմակերպությունների խումբ, որոնք 50- 60 անդամ ունեցող կազմակերպություններ են, այդ բարեկամական խմբերի հետ դեռևս պահպանվում են հարաբերությունները և այդ կազմակերպություններից մարդիկ ևս տեսնում եմ տեսանյութում», - ասաց Փափազյանը։

դիտվել է 1282 անգամ
Լրահոս
Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am