«Իմ հրապարակումից հետո մի շարք ՔՊ-ականներ և ՔՊ-ի լրատվամիջոցները անդրադարձել են իմ հրապարակմանը՝ պնդելով, որ ես կեղծիք եմ տարածել․ Հիմա՝ փաստերով». Արթուր Չախոյան

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Իմ հրապարակումից հետո մի շարք ՔՊ-ականներ և ՔՊ-ի լրատվամիջոցները անդրադարձել են իմ հրապարակմանը՝ պնդելով, որ ես կեղծիք եմ տարածել։

Հիմա՝ փաստերով.

Ես անդրադարձել էի Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված 22 վայրկյան տևողությամբ տեսանյութին, որի վերաբերյալ գրել էի, որ «նստել է 7 համարի ավտոբուսը»։ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութը ներկայացնում է փուլ առ փուլ գործողությունները՝ ինչպես է նա օգտվում TelCell-ից, ինչպես է քայլում դեպի կանգառ, և ինչպես է տեսանյութում երևում 7 համարի ավտոբուսի մոտենալը, այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտնվում է ավտոբուսի մեջ, իսկ հետո իջնում է 11 համարի ավտոբուսից, այլ ոչ թե 7 համարի։

Ըստ ՔՊ-ականների՝ կեղծիքն այն է, որ տեսանյութում չի երևում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը նստել 7 համարի ավտոբուսը, և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ համարում են, որ իմ հրապարակումը ԿԵՂԾ է։

Նույն ՔՊ-ի առաջ բերած պնդումներով ասում եմ՝ թող ՔՊ-ականները հիմնավորեն, որ Նիկոլ Փաշինյանը 7 համարի ավտոբուսը չի նստել, չէ՞ որ այդ նույն սկզբունքով տեսանյութում չի երևում, թե նա որ համարի ավտոբուսն է նստում։

Դե հիմա ՔՊ-ականներին ինչպես բացատրեմ, որ հասկանան… նման թերի հրապարակած տեսանյութները անվանում են «կիքս» տալ, քանի որ իրականում անհնար է, որ մարդ կարա նստի 7 համարի ավտոբուս, բայց իջնի 11 համարի ավտոբուսից։ Սակայն, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 22 վայրկյան տևողությամբ տեսանյութը ներկայացնում է փուլ առ փուլ գործողություններ, և իրենց հրապարակած տեսանյութի կիքսի արդյունքում ստացվում է այնպես, որ նա նստել է 7 համարի ավտոբուսը։

Ստեղ են ասել, նույնիսկ հասարակ 22 վայրկյանանոց տեսանյութ չեն կարողանում հրապարակել առանց կիքս տալու, ու հիմա մեղավորներ են փնտրում, որ իրենց հերթական թերացումների պատասխանատվությունը գցել ուրիշի վրա։

Ես նույնիսկ չեմ զարմանա, եթե հայտարարեն, որ կեղծիք եմ տարածել՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը նման տեսանյութ չի հրապարակել, և դա հիմնավորեն նրանով, որ այն հրապարակել է նրա օգնական Արմանը, այլ ոչ թե հենց Նիկոլ Փաշինյանը»։

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Խայտառակություն, Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի. Ոսկան Սարգսյան Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Ուկրաինան չպետք է զայրացներ մեկին, ով իրենից շատ ավելի մեծ է․ Թրամփ 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց․ Քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն էին Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա Պետական կառույցների անկարողություն (импотенция). Անուշ Պողոսյան Այս համաձայնությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են Կովկասի կայունությանն ու բարգվաճմանը Փաշինյանն Ադրբեջանի աջակցությունը ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու․ ադրբեջանագետ ԶԼՄ-ները բացահայտել են՝ ինչ է խնդրել Ուկրաինան Իտալիայից և Ֆրանսիայից Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից. Ազիզյան Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով Մտադիր ենք շարունակել աշխատանքը՝ Ուկրաինայում սահմանելու անվտանգության արդյունավետ երաշխիքներ, սակայն չենք մասնակցի ռազմшկան առաքելnւթյանը. Իտալիայի վարչապետ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար Իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը․ Թաթոյան Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության և Երևանի հանդեպ. Էդուարդ Հայրումյան ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականությունը Կանադային դրդել է այլընտրանք փնտրել F-35 կործանիչներին. լրատվամիջոց Սիրիայում բախումների ժամանակ 1 500-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել #ՀԻՄԱ․ «Թափթփուկնե՛ր, դուք ո՞վ եք՝ այդ որոշումը կայացնեք»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է. Արամ Վարդևանյան Հատկապես հիմա, ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերում շատ ավելի մեծ նրբանկատություն պետք է դրսևորենք, հյուրանոցում անպատշաճ վերաբերմունք ցուցաբերած Թուրքիայի քաղաքացին պետք է բոլորիցս ներողություն խնդրի. Ռուբեն Մելիքյան Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը կապահովի իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ամերիկայի հայկական համագումարը դիմել է Դոնալդ Թրամփին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am