Բաքուն ծրագրում է գրոհ Հայաստանի տնտեսության, և մասնավորապես Սյունիքի դեմ․ Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Ադրբեջանում Cop29-ի անցկացման օրերին բազմիցս անդրադարձել եմ թեմային, որ Բաքուն ծրագրում է շատ հետեւողական եւ մեթոդական գրոհ Հայաստանի տնտեսության, եւ մասնավորապես Սյունիքի դեմ:

Մենք կենտրոնացած ենք միայն հնարավոր ռազմական սադրանքների վրա, բայց Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, ըստ էության գործում են շատ ավելի հասուն մարտավարությամբ եւ մեթոդաբանությամբ: Նրանք հիանալի յուրացրել են ժամանակակից աշխարհում դիմակայությունների հիբրիդային բնույթը եւ տիրապետում են դրանց:

Նրանք մի կողմից արդյունավետ պայմանավորվածությունների են գալիս գործնականում բոլոր ուղղություններով ներդրումային ներուժ պարունակող կապիտալի շրջանակների հետ, մյուս կողմից ըստ էության թիրախավորում են Հայաստանի ներդրումային վարկը՝ հնարավոր բոլոր միջոցներով:

Ժամանակակից աշխարհում տեխնիկայի եւ տեխնոլոգիայի հարց է այդ հիբրիդային պատերազմներում շարքային քաղաքացիներին իրենց խնդիրներով ու հույզերով օգտագործելը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Զանգեզուրի կոմբինատի շուրջ, ավելի ու ավելի է թողնում Հայաստանի հանդեպ հիբրիդային գրոհի տպավորություն, որում օգտագործվում են գործարանի հարյուրավոր աշխատակիցների անկեղծ մղումներ ու հույզեր:

Հայաստանը պարապուրդի ամեն օրվա հետ կորցնում է հարյուր միլիոն դրամ, ձեռնարկությունը՝ մոտ 400 միլիոն: Սա հրապարակված թիվ է: Հիմա պատկերացնենք, Հայաստանն այս մեկ շաբաթվա ընթացքում կորցրած գրեթե 700 միլիոն դրամով որքա՞ն կարեւոր գործեր կարող էր անել հենց Սյունիքում: Գործարանն իր օրեկան 400 միլիոն դրամի պարագայում, եթե չկորցնի պարապուրդի ընթացքում, որքան ծրագրեր կարող էր օժանդակել նույն Սյունիքում:

Իսկ դրա համար պահանջվում է, որ պետությունը տվյալ պարագայում գնահատի իրավիճակի իիր ռազմավարական ամբողջ խորությամբ, եւ մնա ոչ թե դիտորդի դերում, այլ փորձիի ակտիվորեն միջամտել եւ այսպես ասած միջնորդություն իրականացնել գործատուի եւ աշխատակցի միջեւ: Որովհետեւ, այո, հիբրիդային պատերազմներում դիմակայուն լինելու համար պետք է նաեւ արդյունավետ լուծվեն այն պատճառները, որոնք կարող են թույլ տալ հեռահար խաղացողներին օգտագործել մարդկանց խնդիրներն ու հույզերը, անկեղծ ձգտումները:

Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն օրեր շարունակ պարապուրդի մեջ է, Հայաստանը՝ հարյուրավոր միլիոն դրամների կորստի մեջ, բայց այդ հարցը փաստորեն չի արժանացել որեւէ էական պետական ուշադրության: Եվ շատերը արդարացիորեն կասկած են հայտնում, որ գուցե հենց պետական «մասնակցություն» կա պարապուրդի հասցրած զարգացումներում:

Եթե ոչ, ապա պետության անհաղորդությունը իրապես տարակուսելի է, որովհետեւ տնտեսական կորուստներից բացի, առկա խատկերը բերում է նաեւ պետական իմիջի կորուստներ: Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել իր թիվ մեկ հարկատու ձեռնարկության, արդյունաբերական հսկայի աշխատանքայյին կայուն միջավայր, իսկ գոյություն ունեցող խնդիրների հարցում էլ ապահովել ինստիտուցիոնալ լուծումների գործընթաց, որը չի խաթարի ընկերության աշխատանքը, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ է ընդունակ պետությունն ընդհանրապես: Միայն սոցիալական ցանցերում պարզունակ քարոզչական հոլովակների՞:

Եվ այդ հարցը առաջանում է ոչ միայն քաղաքացիների մոտ, հանրության մետ, այլ նաեւ արտաքին թե ներդրողների, թե նաեւ քաղաքական կենտրոնների: Ինչպես օրերս խոսել եմ Ստատուս-քվո հաղորդաշարի ընթացքում, արտաքին աշխարհում որեւէ պետության քաղաքական ղեկավարության հանդեպ կարծիք ձեւավորվում է ըստ այդ ղեկավարության ներքին կառավարման կարողությունների: Եթե որեւէ մեկն անկարող է կայուն կառավարում ապահովել օրինակ տնտեսական հսկայի, նաեւ վերտնտեսական ռազմավարական նշանակության ձեռնարկության, թիվ մեկ հարկատուի պայմաններում, ապա ցանկացած արտաքին դդերակատարի մոտ առաջանում է հարց՝ իսկ այդ ղեկավարությունն ինչպե՞ս կարող է կենսունակ եւ վստահելի գործընկեր լինել արտաքին առավել լուրջ տնտեսա-քաղաքական օրակարգերում:

Եվ սա է նաեւ հիբրիդային պատերազմի էություններից մեկը: Այսինքն, օրինակ ոչ միայն դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա, ինչպես հիմա խոսվում է շատ, Ադրբեջանի քաղաքականությունը համեմատելով օրինակ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի «նարատիվների» հետ, այլ նաեւ տվյալ պետության հանդեպ միջազգային որեւէ վստահության հեռանկարի «դեմոնտաժ»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մի-28 ուղղաթիռ է կործանվել Լենինգրադի մարզում, անձնակազմի անդամները մահացել են ՀՖՖ-ի ղեկավարների միջնորդությամբ երկրպագուներին ձերբակալում և սպառնում են քրեական հետապնդումներով․ Արթուր Սողոմոնյան «Ով նկատեց, որ պայմանագիրը սահուն դարձավ համաձայնագիր». Ավետիք Քերոբյան Մարզային թերթի ֆինանսական աջակցությունը դադարեցրին, որ թուրքական լրատվամիջոցներին ֆինանսավորեն․ Ոսկան Սարգսյան Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա Մելքոնյանը. մանրամասներ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը շարունակվում է արդեն 2 ժամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ Զախարովա. Տարօրինակ կլիներ տեսնել նացիստ Բերբոքի թոռնուհուն որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Լոռու մարզում անչափահաս տղայի են սպանել Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար Ադրբեջանում 18-ամյա բլոգեր է ձերբակալվել Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով կա 400 զոհ, այդ թվում՝ երեխաներ Մեկ զոհ, երկու վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին Իրականում մի այլ բան է ԱՄՆ վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը՝ Դավիթը․ Լուսանկարներ Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջորդություն է ներկայացրել. դատարանը բավարարել է այն «Տուն քանդողի թևից բռնում, վռնդում են․ Հայաստանը մեր տունն է՝ վռնդենք տնաքանդին». հանրահավաք կլինի «Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել Կարող եմ գրազ գալ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ում էլ են շատերը փորձելու տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու գործում իրենց ունեցած մասնակցությունից. Զաքարյան Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 400-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am