Իռլանդացի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից

Իռլանդացի բռնցքամարտիկ Ջոն Կունին մահացել է մեկ շաբաթ առաջ Բելֆաստում մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա փրոմոութեր Մարկ Դանլոփին։
28-ամյա մարզիկը մենամարտում պարտվել էր ուելսցի Նաթան Հաուելսին, մենամարտը դադարեցվել էր իններորդ ռաունդում։ Կունին հոսպիտալացվել էր ներգանգային արյունազեղմամբ և վիրահատվել։ Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած բժիշկների ջանքերին՝ բռնցքամարտիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։