Մայրը 16 անգամ վնասել է 9 օրական երեխայի գլուխը, նորածինը մահացել է

Գայանե Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր նորածին դստերը կյանքից զրկելու համար։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ծննդկանը գտնվել է հոգեճնշող իրավիճակում, քանի որ վերջինիս ամուսինը մասնակցում էր Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին։ Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի տներից մեկում ապօրինաբար Նարե Օ․-ին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Միայն 2024 թվականի օգոստոսի 30-ին է մորը մեղադրանք ներկայացվել և վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Գործը մակագրվել է Միքայել Գրիգորյանին։

Գործի նյութերի համաձայն՝ ամուսնու՝ պատերազմին մասնակցելու հանգամանքով պայմանավորված Գայանե Հ․-ի մոտ տեղի է ունեցել բացասական հույզերի կուտակում, որն էլ իր հերթին նպաստել է նրա մոտ գրգռված վարքագծի դրսևորմանն ու հանգեցրել է նորածին երեխայի՝ 2020թ. հոկտեմբերի 28-ին ծնված, 9 օրական, կենդանածնության փաստի արձանագրման պահից մինչև 1 ամսական չհանդիսացող Նարե Օ․-ի կենսականորեն կարևոր օրգան հանդիսացող գլխին առնվազն 16 անգամ, իսկ մարմնի այլ հատվածներին առնվազն 9 անգամ ներգործելով և նրան մահացու վնասվածքներ հասցնելով:

«․․․Գայանե Հ․-ն երեխայի կենսականորեն կարևոր օրգաններին բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ նրան դիտավորությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի, նրա առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող գլխի շրջանի քերծվածքների, գլխի մաշկի տակ, աջ քունքամկանում՝ արյունազեղումների, գլխուղեղի կարծր և փափուկ թաղանթներում՝ տարածուն արյունազեղումների, գլխուղեղի հիմային մակերեսի, ուղեղաբնի ընդգրկմամբ՝ ենթակարծրենային, ենթաոստայնային արյունազեղումների, արյունահավաքների, մանր և խոշոր օջախային ներուղեղային, հարուղեղաբնային ու ներուղեղաբնային արյունազեղումների, գլխուղեղի խիստ արտահայտված այտուցի ձևով փակ, բութ գանգուղեղային վնասվածքներ, որոնք իրենց հերթին առաջացրել են նորածնի գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում: Այդ կերպ Գայանե Հ․-ն, գտնվելով հոգեճնշող վիճակում, 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար դիտավորությամբ նորածին՝ 2020թ. հոկտեմբերի 28-ին ծնված Նարե Օ․-ին զրկել է կյանքից»,-նշվում է գործ նյութերում:

Քրեական գործը դատարան է հասել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին։ Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Գայանե Հ․-ն միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ։ Մեղադրյալը միջնորդել է նաև դատական քննությունն անցկացնել արագացված վարույթի կարգով՝ հայտարարելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է մեղադրանքի հետ, պնդում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետևանքները:

Գայանե Հ․-ն ևս մեկ անչափահաս զավակ ունի, 2018 թվականի ծնված որդին։ Նրա և սկեսուրի հետ է բնակվել Արարատի մարզի իրենց տանը։ Ամուսինը 2020 թվականի նոյեմբերի 8-ին պատերազմական գործողությունների ժամանակ ստացել է վիրավորում։

Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Մեղադրողը սակայն Վերաքննիչ բողոք է ներկայացրել, Վերաքննիչ դատարանից խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Գայանե Հ․-ի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով՝ 3 տարի ժամկետով։

Վերաքննիչ դատարանում դեռևս նիստեր չեն նշանակվել։ Գործը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 485 անգամ
Լրահոս
Պետք է դադարեցվի այն ոստիկանների պաշտոնավարումը, որոնք առնչություն ունեն Տիգրանի Ուլուբաբյանի խոշտանգման հետ. փաստաբան Բողոքի ակցիայի մասնակիցները բացել են Մամիկոնյանց փողոցը Փաշինյանի՝ խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրելու հայտարարությունը ագրեսիվ է դարձնելու Ալիևին Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց Ոստիկանների կողմից խոշտանգված արցախցի երիտասարդն այժմ ՔԿ-ում է Ինձ առանց որևէ հիմքի ու մեղադրանքի բռնել տարել էին հարցաքննել առաջին օրը, երկրորդ օրը տարել են ծեծել, հայհոյել. խոշտանգված արցախցի 1100–ից ավելի քրեական վարույթ կա, և դրանցից ընդամնեը 20-ն է դատարան գնացել. Լևոն Քոչարյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ Փաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետ Լարված իրավիճակ՝ ՔԿ շենքի մոտ.քաղաքացիները փողոց են փակել Հանրահավաք՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների Ալիևը սահմանին կրակոցներով «սթափեցնում» է Փաշինյանին․ EADaily Ալիևն ուժեղ դիրքերում է և բնավ ցանկություն չունի իր հաղթանակած բարձունքից իջնել ներքև, ինչքան էլ Նիկոլն ասի՝ «պայմանագիրը պատրաստ է ստորագրման». Արմեն Հովասափյան Փաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար Բողոքի զանգվածային ցույցեր Երուսաղեմում. Նեթանյահուի նստավայրի մոտ ոստիկանության հետ բախումներ են եղել ՔՊ-ականները հաջողությամբ հաղթահարել են աղքատությունն իրենց գրպանում․ Դերենիկ Մալխասյան Պաղեստինյան «Իսլամական ջիհադը» հայտնել է Գազայում իր խոսնակի ու նրա կնոջ սպանվելու մասին Դատախազությունը Վիգեն Սարգսյանից պահանջում է ԱՄՆ-ի տան գումարը. ընդհանուր պահանջը՝ 4,4 միլիոն դոլար Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետն իրավաբանի միջոցով ուղերձ է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen ID6»-ը գլխիվայր շրջվել է Մի անգամ կապիտուլյացվածը հա էլ կկապիտուլյացվի Ստամբուլում բողոքի ակցիաներ են, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց «Խաղաղության» թուղթը միակողմանի վերջնագիր է՝ Նիկոլ Փաշինյանի աթոռի և անվտանգության դիմաց․ Գալստյան Ֆեյսբուքյան օգտատերերը հայհոյանքով են պատասխանում Փաշինյանի՝ ստորագրելու պատրաստակամությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am