Վրաստանն անցած ամիս արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների

Անցյալ ամիս Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա երկրից արտաքսել են տարբեր երկրների 37 քաղաքացու, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրանց թվում են Մոլդովայի, Եգիպտոսի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Նիգերիայի քաղաքացիներ։