Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ նորմայից բարձ

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ մի քանի անգամ գերազանցելով նորման։
Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 19։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 94 է, որը գերազանցում է նորման գրեթե կրկնակի։
Թբիլիսում ժամը 19։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 84 է, որը կրկին գերազանցում է նորման։
Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը համեմատաբար ավելի ցածր է․ ժամը 19։00-ի դրությամբ 55 է, որը կրկին գերազանցում է նորման, բայց քիչ։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին ժամանակահատվածում սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները: