Թրամփը հակաքրիստոնեական նախապաշարմունքների դեմ պայքարի հրամանագիր կստորագրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով երկրում «հակաքրիստոնեական նախապաշարմունքների» դեմ պայքարի նոր հրամանագիր կստորագրի, միաժամանակ հայտնել է «կրոնական ազատության» հարցերով ԱՄՆ նոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Թրամփը նաև հայտարարել է, որ հինգշաբթի ավելի ուշ հրամանագիր կստորագրի ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին նոր աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու մասին, որն ուղղված է երկրում հակաքրիստոնեական կողմնակալությունների դեմ պայքարին: