Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am

Yerkir.am-ը է զրուցել է նշված քաղաքացու հետ, ով վրդովված ներկայացրել է կատարվածը:

– Պարո՛ն Լալայան, կպատմե՞ք, թե ինչ է կատարվել Ձեզ հետ:

– Ես կորցրել էի սոցիալական քարտս, կինս համոզեց, թե առանց գումարի է, գնա նորը վերցրու: Գնացի Նոր նորքի անձնագրային բաժին:

– Դուք Երևանու՞մ եք ապրում:

– Այո, իմ գրանցումը Նոր Նորքում է:

– Շատ լավ, կներկայացնե՞ք, թե ինչ տեղի ունեցավ այնուհետև:

– Հերթագրվեցի, կտրոն քաշեցի, հերթս երեկոյան հասավ: Մոտեցա 8-րդ լուսամուտին, ասացին պետի մոտ պետք է մտնեք: Մտա, մի երիտասարդ կին էր (բաժնի պետ՝ Նատալի Կոստանդյան-Վ․Ս․), բարևեցի, ասացի, որ ուզում եմ սոցիալական քարտ վերցնեմ: Բացեց անձնագիրս ու ստորագրությունս նայեց: Հիմի թե աչքովն ընկավ, թե հատուկ նայեց՝ չգիտեմ: Թե բա՝ էս խնդիր է: Ես անմիջապես հասկացա, որ իմ ստորագրությանս վրա կենտրոնացավ, քանի որ նրա վրա Մասիս սարն է: Ասի՝ կարող է՞ էս ապուշը բլթցրել է, որ Արարատը մերը չի, սրանք էլ ընդունել են: Վերջը, էդպիսի բաներ մտքովս անցավ, ու հարցրի, ասի՝ ներողություն, էդ ստորագրության էդ Մասիս սարը… Ասաց՝ հա, դե չի կարելի, գիտեք, հիմա սա խնդիր է, սա էս է, սա էն է, ասի՝ ի՞նչ անեմ, ասաց՝ չէ, չենք կարող, պիտի… Ասի՝ բա ես 40 տարի ես էս տիպի եմ ստորագրել, իմ դիպլոմի, զագսի, սեփականաշնորհման թղթերի մեջ, բոլոր տեղերում էսպես եմ ստորագրել: Ասաց՝ դա խնդիր է, պիտի ինչ-որ նոտարական գրասենյակով փոխես, մենք դրանով խնդրի առաջ կկանգնենք, և այլն, և այլն:

– Լավ, իսկ ի՞նչ ասացին վերջիվերջո, հրաժարվեցի՞ն ձեր գործող և ժամկետի մեջ գտնվող անձնագիրը ստորագրության պատճառով հիմք ընդունել և տրամադրել նոր սոցիալական քարտ:

– Դե, ես էլ ջղայնացա, վեր կացա, ասի՝ էս լրիվ ծիծաղում եք ազգի վրա: Մի քիչ էլ իմ տարիքին չէր սազում, բայց կոպտեցի, ասի՝ այսի՞նքն, մի հիմար մի բան է գցել ջուրը, երեք միլիոն խելոքը չի կարանալու հանի, ու էդպես դուրս եկա:

– Պետն ասաց, որ իրենք խնդի՞ր կունենան:

– Դե, ասաց՝ սա կարող է պատմություն դառնա, սա էսպես լինի, նա էնպես լինի, գիտեք՝ հիմա սա խնդիր է, սա էսպես է, նա էնպես է, ինչ-որ բաներ էր բացատրում: Ասի՝ 60 տարեկան մարդ եմ, ինձ մի էլի, արդեն հոգեկանս խանգարվում է: Ու տենց թողի դուրս եկա: Էդ էր:

– Շնորհակալություն Ձեզ:

դիտվել է 688 անգամ
Լրահոս
Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը «Սասու՛ն, փողը լցրել ես ստամոքսդ, դու գիտե՞ս՝ ով ես»․ Արա Վարդանյան (video) Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ «Չի զգացվում, որ ուրախ եք, մեր էշ խելքն ասա»․ Փաշինյանի բորբոքված կռիվը՝ քաղաքացու հետ (video) Նիկոլը ձեզ շատ բան է համոզելու, բայց լսեք ամենավտանգավորի մասին․ Լևոն Քոչարյան (video) «Այ շան տղե՛րք, ո՞նց եք պատրաստվում Արշակ Սրբազանից ներողություն խնդրել»․ Աշոտ Անդրեասյան (video) Միայն Քոչարյանը կարող է դա անել. դե բախտներդ փորձեք․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք ի՞նչ եք անելու, որ հանկարծ Թուրքիան խփի 102-րդ ռազմաբազային․ Աշոտ Անդրեասյան (video) Հայերի Ադրբեջան վերադարձի հարցը պիտի դնենք դրանց դիմաց․Արցախը խառնելը անգրագիտություն է․ Քոչարյան (video) Նիկո՛լ, Իրանը չի ներելու քեզ այս ցինիկությունը․ սպասե՛ք․ Արա Վարդանյան (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն Աշտարակում՝ Փաշինյանի մասնակցությամբ․․․ Արա Վարդանյան (video) Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ» Բոլորին գիժ են սարքել սրանք․ Արման Աբովյան Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցը հատելու փորձ կատարած «Prima» նավթային լցանավի խոցման մասին Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կմնա տնային կալանքի տակ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի ԱՄՆ-ն իր երրորդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք «Ժողովուրդ». Աշխատակիցների բանկային քարտերը հավաքել են. գործարար Արման Հակոբջանյանի նոր բարքերը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am