Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. դեսպան Սոբհանի

Իրանը կողմ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիաները բացվեն, բայց եթե դրանք իրականացվեն ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու ճանապարհով։ Այս մասին Երևանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը, եթե այն իրականացվում է երկրների ազգային ինքնիշխանության ներքո: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- ասել է դեսպանը։