Պետգնման մրցույթում հաղթել է Սուրեն Պապիկյանի ազգականը

«Հետք»-ը գրում է.

Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված Բովաձոր, Կողես, Լեջան, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի համայնքային կետրոնների ամբողջական վերանորոգման և բարեկարգման համար համայնքապետարանը 2023 թվականի հուլիսին կազմակերպել է մրցույթ։ Մրցույթն անցկացվել է «գնանշման հարցում» ընթացակարգով։ Գնառաջարկ է ներկայացրել մեկ ընկերություն՝ «Լոռշին» ՍՊԸ-ն։

«Լոռշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի հունվարին՝ նշված մրցույթում հաղթելուց կես տարի առաջ։ Այս ընկերության հիմնադիրը և միակ սեփականատերը Վահագն Պապիկյանն է՝ Լոռի Բերդի համայնքապետի առաջին տեղակալ Վահրամ Պապիկյանի եղբայրը։ Վահրամ Պապիկյանը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռի Բերդի տարածքային խորհրդի նախագահն է։

Ի դեպ, Վահագն և Վահրամ Պապիկյանները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականներն են։

Համայնքապետի առաջին տեղակալի եղբորը պատկանող ընկերության հետ 2023-ի օգոստոսի 1-ին կնքված պայմանագրի ընդհանուր գումարը 21 մլն 304 հազար դրամ է։ Պայմանագրի կնքումից հետո այն փոփոխվել է երկու անգամ։ Առաջին անգամ վերանայվել է գումարի վճարման ժամանակացույցը, երկրորդ անգամ աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով։

Լոռի Բերդ խոշորացված համայնքը ձևավորվել է 2017 թվականին։ Համայնքն իր կազմում ներառում է 8 բնակավայր՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ, Հովնանաձոր և Լոռի Բերդ։ Վերջինս համայնքի կենտրոնն է։

«Հետքը» զրուցեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ։ Ներսիսյանն ասաց, որ այս գործարքում շահերի բախում չի տեսնում, և այն փաստը, որ հաղթած ընկերության սեփանակատերն իր առաջին տեղակալի եղբայրն է, որևէ ազդեցություն չի ունեցել «Լոռշին» ՍՊԸ-ի մրցույթում հաղթելու գործում։

«Վահագն Պապիկյանը նույնիսկ Հայաստանում չի ապրում, եղբոր հետ էլ կապ չունի, իրենք առանձին են ապրում»,- հավելեց համայնքապետը։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ռուսները փրկեցին Նիկոլին՝ ինքնաթիռն իջեցնելով Սանկտ Պետերբուրգում»․ Հայկ Այվազյան (video) Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր. ադրբեջանագետ Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել «Դոգի փաստաբանը ստու՛մ է․ ի՞նչ է իրականում սպասվում Դոգին»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց․ Փաստաբան #ՈՒՂԻՂ․ «Սրբուհի Գալյանը 200 հազար դոլարո՞վ է 22 մահ ապահովել»․ Զարուհի Փոստանջյան (video) Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ զգալիորեն ակտիվացել է. Սլովակիայի ԱԳՆ Հովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ Գերմանիանում նիկոլի կատարած առաջարկը դառնալու է «Պրահա-2»․ Ռոբերտ Մարգարյան Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ» Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ Օտար լծի և քաղաքական hալшծшնքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա Սարսափելի գրառումներ կան՝ ադրբեջանցին ասում է, որ հային մո**ելու է, ու․․․ Գառնիկ Իսագուլյան #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը խոստովանեց՝ սպանել է հանուն Ադրբեջանի»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններին. Էրդողան Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի Ուշ երեկոյան և գիշերը ՀՀ որոշ շրջաններում թույլ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել. Թուրքիայի ԱԳՆ Քննչականն ու ոստիկանությունը շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան վերջնական թալանվել է․ Աբրահամյան Փաշինյանը Ալիևին գործարք է առաջարկում (video) Եվրոպան չի համաձայնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը մինչև Սուրբ Ծնունդ. Ջեֆրի Սաքս ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ. ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am