Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը. Հետք

Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել է հասարակական կազմակերպությանը տրամադրել տեղեկություններ, թե 2024թ. հունիսի 12-ին՝ Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած հավաքի շրջանակներում Ոստիկանության զորքերի քանի զինծառայող է զեկուցել կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ, յուրաքանչյուր զինծառայող քանի հատուկ միջոց է գործադրել և ինչ հատուկ միջոցներ են գործադրվել: Այս տեղեկությունները ՆԳՆ-ն չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե քրեական վարույթ է նախաձեռնված։ Այս մասին գրում է «Հետք»–ը։

«2024թ. հուլիսի 16-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը գրավոր հարցում է ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով տրամադրել վերը նշված տեղեկութունները: ՆԳՆ-ն պատասխան գրությամբ նշել է, որ մատնանշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ուստի համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար պետք է դիմել քննչական մարմին:

ՀԿ-ն նշված պատասխանը դիտարկել է որպես տեղեկատվության տրամադրման մերժում և դիմել Վարչական դատարան:

Դատարանում հիմնավորվել է, որ նախորդ տարիներին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հավաքների ժամանակ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ այդ թվում կիրառված հատուկ միջոցի քանակի, տեսակի և այն գործադրած և զեկուցագիր ներկայացրած ոստիկանների թվի վերաբերյալ, անկախ քրեական վարույթ նախաձեռնված լինելու հանգամանքից, տրամադրվել է Ոստիկանության կողմից: Որպես ասվածի ապացույց ներկայացվել են մի շարք գրությունների պատճեններ, որոնք վերաբերել են 2016թ. հուլիսին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքների ընթացքում Ոստիկանության զորքերի կողմից կիրառված հատուկ միջոցների, դրանց վերաբերյալ զեկուցած ոստիկանների վերաբերյալ տեղեկություններին, նույն դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումների պատճենները: Հետևաբար, դիտարկվել է, որ ՆԳՆ-ն որևէ իրավաչափ հիմնավորում չի ներկայացրել հայցվող տեղեկությունը չտրամադրելու առնչությամբ:

Բացի այդ, նշվել է, որ Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ժամանակ Ոստիկանության զորքերի կիրառած հատուկ միջոցների տեսակի և քանակի, դրանք կիրառած ծառայողների զեկուցման վերաբերյալ տեղեկությունը հանրային կարևորության և նշանակության տեղեկություն է, վերաբերում է հավաքի մասնակիցների իրավունքներին և պետական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության գործառույթներին և դրանց իրավաչափությանը, հետևաբար պահանջված տեղեկատվությունը ենթակա էր տրամադրման:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի Ռուսաստանն ու Միացյալ Նահագները կքննարկեն Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել Բացարձակ չզարմանաք նաև, որ սրան ի պատասխան Մինսկն էլ Ադրբեջանին հանձնի բլոգեր Բելային... Հիմա էլ «թռչող հոլանդացին» է փորձելու բարձրացնել մեր ընտրանու առագաստը Ապագա կա, 2 տարում Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով Ազզզզզ ջան, ամոթ է...Չգիտես, գոնե մի խայտառակվի... Հերթական զոհը, ո՞վ պետք է պատասխան տա, եթե նախարարն ու գլխավոր շտաբի պետը շոուներում խաղում են Հայերն ու հրեաներն ունեն մեկ այլ ֆենոմենալ նմանություն, որն այս երկու ժողովուրդներին կհասցնի գերեզման Արդեն 3800 ստորագրություն Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել Հայտնաբերվել է զինծառայողի մարմին․ Ինքնությունը հայտնի է․ ՀՀ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am