ԱՄՆ-ում բարձրաձայնվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

ԱՄՆ Կոնգրեսը հյուրընկալել էր Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կրոնական ազատության խնդիրներին։ Այդ մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Վաշինգտոնում կայանալիք Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի շրջանակում փետրվարի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացան մի շարք քննարկումներ կրոնական հալածանքների ու ազատությունների թեմայի վերաբերյալ ամերիկացի կոնգրեսականների, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստների և հանրային դեմքերի մասնակցությամբ:

Միջացառմանը ներկաներին ողջունեցին Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի համանապագահներ Սեմ Բրաունբեքն ու Քաթրինա Լանտոս Սվեթը, իսկ քննարկումներին մասնակցած հանրապետական կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսն ու Քրիս Սմիթը ընդգծեցին մարդու կրոնական ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությունը:

Քննարկումերից մեկը նվիրված էր Հայաստանում, Նիգերիայում և Սիրիայում կրոնական ազատությունների խնդրին, որի ընթացքոմ ելույթմններ ունեցան նաև ամերիկացի կոնգրեսականները:

Կոնգրեսական Բիլիրակիսն իր խոսքում շեշտեց՝ կրոնական հալածաքներն անընդունելի են: Ըստ հանրապետական կոնգրեսականի՝ այս հավաքն արտացոլում է այն միասնականությունը, որը հիշեցնում է մարդասիրության և միասնաբար պայքարելու կարևորության մասին՝ հանուն յուրաքանչյուր անհատի իրավունքների՝ անկախ նրա համոզմունքներից:

«Մեր հավաքական պարտականությունն է բարձրաձայնել նրանց անունից, ովքեր լռում են վախի և ճնշումների պատճառով: Այսօր մեզ բախտ է վիճակվել, որ մեզ են միացել անհատներից, ակտիվիստներից, կրոնական առաջնորդներից, քաղաքական փորձագետներից և բարեխիղճ քաղաքացիներից բաղկացած մեծ մի խումբ: Ձեզանից յուրաքանչյուրն իր հետ բերում է արժեքավոր հեռանկարներ և փորձառություն»,- հայտարարեց Գաս Բիլիրակիսը:

Իր հերթին, կոնգրեսական Քրիս Սմիթը կարևորեց գագաթնաժողովն՝ ընդգծելով, որ այս միջոցով հնարավորություն է ընձեռվում ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանություններին տեղեկանալ իրավիճակին գետնի վրա:

Խոսելով հայկական հիմնախնդիրների մասին՝ նա քննադատության ենթարկեց նախորդ վարչակազմի վարած քաղաքականնությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտեց Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար: Ադրբեջանը կալանքի տակ է պահում անմեղ մարդկանց և օգտագործում սնունդը որպես ճնշման միջոց Լեռնային Ղարաբաղում, շեշտում է կոնգրեսական Սմիթը:

«Ես երկու անգամ հանդիպել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականության և մարդու իրավունքների հարցում որդեգրած մոտեցումների համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ և դա միանգամայն պարզ դարձնենք»,- ասել է կոնգրեսական Սմիթը:

Հայաստանին վերաբերող քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնեցին Լեռնային Ղարաբաղի հայության իրավուքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:

Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված ամերիկահայ կառույցներն այն դիտարկում են որպես լավ հնարավորություն բարձրաձայնելու հայությանը հուզող խնդիրների մասին:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիրն տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմի առաջին օրերին տեղի ունեցող այս գագաթնաժողովը հնարավորություն է փոխել նախորդ վարչակազմի որդեգրած քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի պատասխանատու: Նա հույս ունի, որ գործող վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:

«Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստանալու կոալիցիոն գործընկերների ու քրիստոնյա բարեկամների աջակցությունը և նրանց ներգրավել հայ ազգին մտահոգող խնդիրներում: Բայց դա նաև մեզ համար հնարավորություն է քրտնաջան աշխատել, որպեսզի օգնել Նիգերիայում, Սիրիայում, Չինաստանում կամ աշխարհի այլ հատվածներում մարտահրավերներին առերեսվող քրիստոնյաներին»,- ասել է Համբարյանը:

Իր հերթին, Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանն ընդգծոմ է՝ գագաթնաժողովը լավ հնարավորություն է երկխոսել այլ համայնքների ու խմբերի հետ՝ մեծացնելով իրազեկությունը միմյանց հուզող հարցերի նկատմամբ։

«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ»,- ասոմ է Խալոյանը

Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և իրավապաշտպաների, ակտիվիստների, հոգևորականների, առաջնորդների ելույթներ:

Հայտնի է, որ գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: Գագաթնաժողովի ընթացքուն նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ դի Վենսի ելույթը»,–գրում է լրատվամիջոցը:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am