Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի դեմ առաջադրված մեղադրանքները մաքուր քաղաքական են. bne IntelliNews

Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարություններին՝ ներկայացնելով մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոյի և Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գնահատականները:

«Ռուբեն Վարդանյանի և մյուսների դեմ առաջադրված մեղադրանքները մաքուր քաղաքական են: Հայերի, հատկապես արցախահայերի նկատմամբ հետապնդումների ընդհանուր համատեքստում այդ մեղադրանքները հիմնված են միայն քաղաքական դրդապատճառների վրա։ Դրանք հորինված են Ադրբեջանի կողմից»,- ասում է իրավաբան, մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոն:

Մասիմինոն այն չորս իրավաբաններից մեկն է, որոնց անունից Կալիֆոռնիայում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոնը» դիմել է Ադրբեջանի վիզա ստանալու համար՝ դատավարություններին ներկա լինելու նպատակով: Նրանք դեռ Բաքվից պատասխան չեն ստացել, բայց դա դժվար թե արդեն նշանակություն ունենա։ Մասիմինոն ասում է՝ դատավարության արդյունքում արդարադատությանը նմանվող որևէ արդյունքի հասնելու հավանականությունը «զրո» է:

«Ես հակված եմ հաճախ մեջբերելու Ադրբեջանի վերաբերյալ Freedom House-ի զեկույցը: Այդ երկիրը 100 միավորից յոթն է հավաքել: Դա բացարձակապես անազատ երկիր է, և Freedom House-ի վերջին զեկույցում դրա հիմնական պատճառներից են հենց Արցախի շրջափակումը և հայերի հետապնդումները։ Այսպիսով, սրանք ցուցադրական դատավարություններ են: Դրանք բացարձակապես անարդար են և հիմնված են քաղաքական մեղադրանքների վրա»,- ասում է Մասիմինոն։

Հոդվածագիրը նշում է, որ շրջափակման պայմաններում Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ամենահայտնի հանրային դեմքը Ռուբեն Վարդանյանն էր։ Վարդանյանը տասնյակ հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ Ղարաբաղում օրեցօր վատթարացող պայմանների մասին՝ դրանով էլ առաջացնելով Ադրբեջանի զայրույթը, որը բազմիցս թիրախավորել է Վարդանյանին՝ կատաղի հռետորաբանական հարձակումների միջոցով։ Նրա որդին կարծում է, որ հենց այս քարոզչությունն է ստիպել Բաքվին առանձնահատուկ կերպով թիրախավորելու նրան։

«Կարծում եմ, որ այն ուշադրության մակարդակը, որ հայրս կենտրոնացրել է Լեռնային Ղարաբաղի վրա այն բանից հետո, երբ որոշեց այնտեղ ապրել, չէր մտնում Ադրբեջանի գործողությունների պլանի մեջ։ Նրանք հույս ունեին, որ կամաց-կամաց այն կդարձնեն ապրելու համար անհնարին վայր և մարդկանց աստիճանաբար դուրս կքշեն, այսպես ասենք՝ մի տեսակ «հանգիստ էթնիկ զտում» կիրականացնեն, որը ոչ էլ կնկատի աշխարհը: Ուստի, շատ ակնհայտ է, որ նրանք դժգոհ էին այն ուշադրությունից, որն այժմ առկա Է այնտեղ կատարվող անարդարությունների նկատմամբ», - ասում է Դավիթ Վարդանյանը:

«Ի վերջո, Բաքուն ստացավ Ռուբենին անմիջականորեն պատժելու իր հնարավորությունը․ մի հնարավորություն, որից ակնհայտորեն հաճույք է ստանում Ադրբեջանի կառավարությունը: Ռուբենի և նրա 15 հայրենակիցների դեմ նման ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ադրբեջանը հույս ունի պրկելու իր մկանները և վախեցնելու ինչպես իր հարևաններին՝ Հայաստանին, այնպես էլ իր սեփական քաղաքացիներին: Ադրբեջանի համար սա ավար է․ նրանք վերջապես ունեն Արցախի իշխանության ղեկավարներին, որոնք այսքան ժամանակ պայքարել են ինքնորոշման համար»,- նկատում է Մասիմինոն։

Ըստ պարբերականի՝ չնայած այս դատավարություններում արդարության կամ դատական ​​պատշաճ գործընթացի ակնհայտ բացակայությանը՝ դրանք մինչև օրս գրեթե չեն առաջացրել միջազգային որևէ արձագանք: Բացառությամբ ԵԽԽՎ բանաձեւի, որը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել ինչպես Ղարաբաղի հայ ղեկավարներին, այնպես էլ Բաքվի կողմից պահվող բազմաթիվ հայ ռազմագերիներին, արևմտյան երկրների կողմից քիչ են եղել հայտարարություններ, եթե, իհարկե, այդպիսիք եղել են։

«Միջազգային հանրության կողմից [այս դատավարությունների նկատմամբ] ուշադրության բացակայությունն ինձ ապշեցնում է: Դրան նպաստում են և՛ «խավիարային դիվանագիտությունը», և՛ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները՝ նավթն ու գազը։ Նրանք ամուր կապեր ունեն եվրոպական շատ երկրների հետ, և սա նաև հակամարտություն է, որը 2020 թվականից ի վեր շատ ավելի քիչ ուշադրության է արժանացել, քան մյուս հակամարտությունները: Ես չեմ հասկանում, թե ինչու են լրատվամիջոցներն այդքան քիչ ուշադրություն դարձրել հատկապես շրջափակմանը: Մի ամբողջ ժողովրդի ինն ամիս շրջափակում են, և ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,-ասում է Մասիմինոն:

Միջազգային էական ճնշումների բացակայության դեպքում, ակնհայտ է թվում, որ Ադրբեջանը շարունակելու է դատավարությունները։ Մասիմինոն ասում է, որ ի պատասխան՝ արևմտյան երկրները պետք է զգալի քայլեր ձեռնարկեն։

«Խնդիրի մասին խոսելուց բացի, [արևմտյան երկրները] պետք է սկսեն վերանայել իրենց տնտեսական հարաբերություններն այս ավտորիտար ռեժիմի հետ: Անպատժելիության մակարդակը, որն Ադրբեջանը վայելում է, շատ, շատ բարձր է։ Ուստի, պատժամիջոցները տարբերակներից մեկը կլինեին, միգուցե որոշ տնտեսական կապերի խզում լիներ, որպեսզի ստիպեն ռեժիմին ազատ արձակել այս բանտարկյալներին՝ և՛ ռազմագերիներին, և՛ նախկին առաջնորդներին», - ասում է Մասիմինոն:

Դավիթ Վարդանյանին էլ նշում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ անհասանելի է դարձրել դատավարությունը. «Նրանք հիմա նույնիսկ սպառնում են զրկել փաստաբանին, որին մենք մեծ դժվարությամբ ենք գտել, որ պաշտպանի հորս շահերը: Նրանք մերժել են փաստաբանի բոլոր միջնորդությունները՝ դատավարությունը երկարաձգելու, ինտերնետ հասանելիություն ստանալու, այն ամենը, ինչը կարող էր թույլ տալ նրան պատշաճ կերպով նախապատրաստվելու։ Նրանք լիովին անտեսում են թե միջազգային իրավունքը, թե նույնիսկ սեփական օրենքները: Մեզ մնում է միայն փորձել այս կեղծ դատավարությունը հնարավորինս տեսանելի դարձնել հանրության համար»:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական ընկերությունների նկատմամբ Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել Ավարտվեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի միջնորդության քննությունը Ղարաբաղը հшնձնողն ասում է, որ իրենցից շատ Ղարաբաղի համար ոչ ոք ոչինչ չի արել․ լրիվ գժանոց է․ Շարմազանով Տիգրան Աբրահամյան․ Դատաիրավական համակարգը Հայաստանում իրականացնում է քաղաքական հանձնարարություններ Լրագրող Դավիթ Ֆիդանյանը ձերբակալվել է Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը Ալեն Սիմոնյանի արարքը անբարո է. Ռուբեն Մելիքյան Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անկոտրուները երբեք չեն ծնկել Բաքվում շինծու դատավարության ժամանակ ներկայացվել են պահանջվող պատժաչափերը Թուրքիայի ամենախոշոր ռազմական ավիավթարները «Կարող է, օրինակ, իր գովերգած նոր գնված զինտեխնիկայով սկսել գնդակոծել մեր գրասենյակները. Ամեն ինչ էլ կարող է անել. Գեղամ Մանուկյան ԱՄՆ-ն սպառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակները Մինսկ-Բաքու չվերթը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է Մինսկ Բաքուն Երևանին մեղադրում է «խոշտանգման քաղաքականության մեջ». այսօրվա նիստում մեղադրական ճառ է հնչել Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման հարցը կքննարկվի տարբեր դատարաններում նույն ժամին Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել Դա Հայաստանի Հանրապետության վերջին ճակատագրական ռազմավարական սխալն է լինելու. Էդուարդ Աբրահամյան «Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, իսկ 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին». Տիգրան Աբրահամյան Գերմանիայում ահաբեկչական դավադրության հետ կապված ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ենթադրյալ անդամ Մենք նոյեմբերի 16-ին հաղթանակ ունենալո՛ւ ենք․ Սևակ Խաչատրյան Պարտքեր, մանր «քցոցիներ» դատական քաշքշուկներ. Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարո՞ղ է Էջմիածնի ղեկավար լինել. «Երկիր» Պատմական փաստաթուղթ՝ պատմական դաս. Ռուբեն վարդապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am