Փաշինյանի վաշինգտոնյան այցի իրական մոտիվները․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Փետրվարի 3-7-ը Նիկոլ Փաշինյանը կգտնի Վաշինգտոնում։ Այցի պատրվակը մասնակցությունն է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը։ Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 3-ին։

Սակայն կարծում եմ, որ Փաշինյանի իրական օրակարգը բացարձակապես այս միջոցառումներին մասնակցելը չէ։ Բոլորին հայտնի է, որ Փաշինյանն առանձնապես աչքի չի ընկնում հավատքի և կրոնի նկատմամբ իր հետաքրքրվածությամբ կամ հավատքի ուժով։ Ավելին, ինձ զարմացրեց, որ այցին մասնակցում է նաև Արսեն Թորոսյանը, ով, որքանով ինձ հայտնի է, նույնպես կրոնական մարդ չէ։ Սա նշանակում է, որ նրա այցի նպատակը այլ է, և կրոնական միջոցառումները ընդամենը պատրվակ են։ Կարծում եմ, որ այցի իրական պատճառներն այլ են։ Մասնավորապես՝

1. Փաշինյանի համար կենսական անհրաժեշտություն է հասկանալ, թե ո՞ր ուղղությամբ է զարգանալու Թրամփի արտաքին քաղաքականությունը։ Արդյո՞ք նա կարող է ապավինել ԱՄՆ աջակցությանը, և արդյո՞ք Թրամփի վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական և քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին։

2. Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի այս վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի վերաբերյալ։ Նա պետք է հասկանա, թե արդյո՞ք Թրամփի թիմը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։

3. Նա պետք է հասկանա, թե արդյո՞ք այս վարչակազմը հետաքրքրված է իր՝ այսպես կոչված խաղաղության խաչմերուկի կոնցեպտով և որքանով է պատրաստ աջակցել դրա կյանքի կոչմանը:

4. Նա պետք է պարզի, թե արդյո՞ք ամերիկացիները շարունակելու են միջնորդավորված աշխատել Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։

5. Նա պետք է պարզի, թե ինչպիսին է լինելու Թրամփի քաղաքականությունը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի հասկանա, թե որքան մանևրելու հնարավորություն կունենա այս երկրների հետ հարաբերություններում կամ որքան կկարողանա դիստանցավորվել դրանցից։

6. Նա փորձելու է հասկանալ, թե որքանով է այս վարչակազմը հետաքրքրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությամբ ընդհանրապես և ԱՄՆ առաջնահերթություններով՝ մասնավորապես։

7. Եվ վերջապես, Փաշինյանը պետք է համոզի ԱՄՆ իշխանություններին, հայ համայնքին և լոբբիստներին, որ Վաշինգտոնը չկիրառի ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ, հրաժարվի 907-րդ բանաձևից և ցանկացած այլ բանաձևի հնարավոր ընդունումից, որը կարող է ուղղված լինել Ադրբեջանի և Ալիևի դեմ՝ թեմա, որի մասին պաշտոնական Բաքուն վերջին օրերին շատ է խոսել:

Այս հարցերին լավագույնս կարող են պատասխանել Թրամփը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը և տարբեր պետական հաստատությունների տարածաշրջանային պատասխանատուները։ Տեսնենք՝ նրանցից ում հետ կհանդիպի Փաշինյանը։
Հայաստանի իշխանությունը վստահ էր, որ ընտրություններում հաղթելու են դեմոկրատները, և այս ցայտնոտային այցի կազմակերպման պատճառներից մեկն էլ հենց դա է»։

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Հիմա լսե՛ք՝ Սամվել Կարապետյանն ինչ է առաջարկում (video) «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վահագն Խաչատուրյանը քիչ էր մնում ընկներ Ալիևի ոտքերը»․ Ռուզան Ստեփանյան (video) «Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի Թրամփը հայտարարել է «Գրենլանդիայի շրջանակային համաձայնության մասին» Թու ձեր նամուսին, հայրենիք ու ազգ ուրացողնե’ր, ու դուք ուզում եք դեռ էլի՞ մնալ իշխանության. Ռուզան Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am