Վաչագան Ղազարյանը կալանավորել է տվել իր աշխատակցին ու ստացել նրանից 40 մլն դրամ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաչագան Ղազարյանը, որը երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը, 2017 թվականի օգոստոսին իրեն փոխկապակցված «ՅԱՆՍ» ռեստորանի հաշվապահին բանտ է ուղարկել, ապա նրանից հարկադրանքով խլել է 40 մլն դրամ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Սուսաննա Արիստակեսյանը 2012-2017 թթ. աշխատել է «Սելենա ՍՊԸ»-ում` որպես հաշվապահ: Եվ մի օր` աշխատանքի գնալիս, նրան թույլ չեն տվել մտնել աշխատավայր` ուղեկցելով Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի մոտ: Վերջինս գոռգոռացել է, ասել, թե Սուսաննան թալանել է իրենց, ու պահանջել է վճարել 40 մլն դրամ:

Իրավապահներին Սուսաննա Արիստակեսյանը հայտնել է. «Տնօրեն Սերգեյ Կարապետյանը եկավ, դուրս հանեց ինձ, չթողեց` պարզաբանումներս ներկայացնեմ: Ես Վաչագան Ղազարյանի վճարած 80 հազար դրամ կտրոնը ջնջել եմ, բայց գումարը եղել է դրամարկղում, ինչո՞ւ պետք է 40 մլն դրամ վճարեի: Մի քանի օր հետո ամուսնուս` Գրիշա Ղազարյանին, Վաչագան Ղազարյանը կանչեց նախագահի նստավայր. կարճ զրույցի ժամանակ նրան ասել էր, որ պետք է 20 մլն դրամ վճարի իրեն», – հավելել է Սուսաննա Արիստակեսյանը:

«Ես ԱԱԾ-ի տղերքին խնդրել եմ, պարզել են, որ կինդ խաբել է մեզ, ու եթե փողը չտաս, գիտես՝ ինչքան ուզեմ կստանամ, հետո չասեք` «գռուզիտ» արեցի», – ասել է Վաչագան Ղազարյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ նախագահի նստավայրի իր աշխատասենյակում, որտեղ Սուսաննայի ամուսինը մտել է առանց անցագրի` հեռախոսային թույլտվությամբ:

Հետո հաշվապահը գրում է, որ իրեն ուղեկցել են «ՅԱՆՍ», որտեղ դիմավորել են Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննան, Սերգեյը, ծրագրավորող Արմենը եւ ԱԱԾ-ից Հայկը:

«Ինձ եւ ամուսնուս նսեմացրել է Ռուզաննան: Ամբողջ զրույցի ժամանակ պայմաններ է առաջ քաշել` «Կինդ պետք է ինքնասպան լինի։ Պիտի փող բերի տա։ Դատվի։ Համ դատվի, համ փող տա»: Եվ այդպես հարուցվեց քրգործ ու ինձ ձերբակալեցին (11.08.2017)։ Առաջին հարցաքննության ժամանակ` 14.08.2017-ին, մեղադրանք առաջադրվեց 25 մլն յուրացնելու համար. իմ հարազատների վրա ճնշումներ էին գործադրում: Ի վերջո պլանն աշխատեց, ես գրավի դիմաց ազատ արձակվեցի, բայց իրենց վճարեցի 40 մլն դրամ», – իրավապահներին հայտնել է Սուսաննա Արիստակեսյանը:

Այս հաղորդումը իրավապահ համակարգ ներկայացվել է 5 տարի առաջ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018-ին` հեղափոխությունից հետո, հարուցվել է քրգործ, Սուսաննա Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն հետագայում այս գործը կարճվել է:

Փաստորեն, իր աշխատակցին ճնշելու, գումարներ ստանալու արարքը հայրենի իրավապահները համարում են օրինաչափ: Ավելին` պետությունը Վաչագան Ղազարյանի հետ գործարքի էգնացել ապօրինի ծագման գույքի գործով, եւ Ղազարյանը մինչ օրս անպատիժ շրջում է:

Մենք փորձեցինք նաեւ երկրորդ կողմից ստանալ պարզաբանումներ, սակայն Վաչագան Ղազարյանն ու նրա կողմնակիցները հրաժարվեցին այս գործի վերաբերյալ մեր հարցադրումներին պատասխանելուց»:

դիտվել է 337 անգամ
Լրահոս
ՀՀ-ն չի մասնակցելու ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե «Քո ծաղկավոր տռուսիկն էր պակաս»․ Փաշինյանին ծաղրում են իր ֆեյսբուքյան էջում Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել Ինչպե՞ս է տեղի ունենում համակարգային կոռուպցիան. Պեդրո Զարոկյան Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ նորմայից բարձ Թրամփը հակաքրիստոնեական նախապաշարմունքների դեմ պայքարի հրամանագիր կստորագրի Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել են Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար Ու սա դեռ սկիզբն է...Առաջին անգամ զգացի, որ էլ ասելու բան չկա Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. Ղազարյան Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Դոգին լսում են «դուրս ընկած» կանայք․ մանկավարժ (video) Ես պաշտոնապես դիմելու եմ Թրամփի աշխատակազմին․ այս սենսացիոն բացահայտումները պետք է հստակեցվեն (video) Ինչպես Գինոսյանն արձագանքեց Արցախի կորստին ու ինչպե՞ս էր տանում դա․ Արսեն Գրիգորյան (Մրո) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Փետրվարի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am