Դատավոր Արմինե Սաֆարյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունն ավարտվեց․ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը ԲԴԽ-ում ավարտվեց։

Կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ քաղաքացու հաղորդման հիման վրա։ Ըստ վարույթի՝ դատավոր Սիմա Իսկանդարյանի՝ լիազորությունների դադարեցումից հետո նրա վարույթում գտնվող գործը վերամակագրվել դատավոր Սաֆարյանին, սակայն, ըստ ԱՆ-ի՝ դատավորը 2 տարի 5 ամսվա ընթացքում որևէ գործողություն չի իրականացրել, դատավորը դիմումատուին հասանելի չի դարձրել իր դիրքորոշումը։

Դատավոր Արմինե Սաֆարյանը, ներկայացնելով պատասխանը, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վարույթ հարուցող մարմինը՝ ՀՀ ԱՆ-ն, ժամկետների խախտում է թույլ տվել՝ վարույթի հարուցման և ԲԴԽ միջնորդությամբ դիմելու ընթացքում։ Ժամկետների երկարաձգումը, դատավորի գնահատմամբ, իրավաչափ չէր, վարույթ հարուցող մարմինը զրկված չէր շուրջ 1,5 ամիս ժամկետում հարցումներ իրականացրել, նույնիսկ՝ պարտավոր էր։ Դատավորը համաձայն է, որ այդ հիմքով վարույթը կարճվի։ Բացի այդ, առկա է իրավական որոշակիության խնդիր, պարզ չէ՝ կոպիտ անփութությամբ էր թույլ տրվել խախտումը, թե դիտավորությամբ, մինչդեռ, դատավորի գնահատմամբ՝ հենց դա պետք է հիմք լիներ՝ վարույթի հարուցման, ասել է թե՝ դա ինքնին վկայում է, որ վարույթը հարուցվել է՝ առանց օրենքով սահմանված հիմքերի։ Սաֆարյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԱՆ-ն դուրս է եկել հարուցած վարույթի շրջանակներից՝ դատավորին վերագրելով նոր խախտումներ։ Միևնույն ժամանակ՝ դատավորը հայտնեց, որ իր կողմից գործողություններ իրականացվել են, մասնավորապես, Բասմանի դատարան համապատասխան միջնորդություն և գրություն է ուղարկվել։ Նշված դատարանը պետք է կայացնիր անձի վերաբերյալ համապատասխան դատական ակտը։

«Քաղաքացին դիմել է, կա վեճ, վեճի առումով վճիռ, որով այդ ընկերությունը, որը ՌԴ ընկերություն է, մասնաճյուղը՝ ՀՀ-ում է, ՀՀ-ում ուղարկվել է հարկադիր կատարման, մասնակի բավարարվել, մնացած մասով ենթակա է ուղարկման այլ պետության դատարան, որը հանդիսանում է պատասխանողի գտնվելու վայրի դատարանը, որպիսին, ըստ տեղեկության, Բասմանի շրջանի դատարանն է»,- պարզաբանեց դատավորը։

Դատավորը նաև ԲԴԽ-ին ներկայացրեց փաստաթուղթը՝ Բասմանի դատարան ուղարկված միջնորդության և գրության պատճենները։ Եզրափակիչ ելույթում ԱՆ ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը նշեց, թե դատարանն առաջնորդվել է Քիշնևի կոնվենցիայով, այլ ոչ թե՝ Մինսկի, որով ի սկզբանե հայցվում էր, հետևաբար, գործողությունը, որը պետք է կատարվեր, չի կատարվել։ Դատավոր Սաֆարյանը եզրափակիչ ելույթում արձանագրեց, որ առ այս պահը ԱՆ-ն չորոշակիացրեց բոլոր հանգամանքները, չվկայակոչվեցին միջնորդությամբ նշված իրավական հիմքերը, որոնք դրվել են միջնորդությամբ, ներկայացվել են ոչ վերաբերելի հանգամանքներ։ Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի փետրվարի 24-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Հերթական անգամ ունեցանք մարզիչ, որի անունը պետք է գուգլեինք՝ հասկանալու համար, թե ում է վստահվել ազգայինի ղեկը․ Սերգեյ Ջանջոյան Ինչպես և ում հրամանով Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից ժամեր առաջ հատուկ նշանակության ուժերն այնտեղից դուրս բերվեցին․ պատգամավոր Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի» Արմեն Աշոտյանի գործով վկա Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն․ Սուրենյան Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, մեկ այլ «Mercedes» էլ բախվել է վթարված «Mercedes»-ին Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել Իսրայելը Գազայի բնակիչների կամավոր արտագաղթի վարչություն կստեղծի Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին Դեսպանը հետ կկանչվի՞ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը Փաշինյանը մտափոխվել է Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը Ժողովրդին ասելու բան չունի «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am