Մայիսի 9-ին ընդառաջ Արթիկում ցանկանում են ապամոնտաժել հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը ու դրա փոխարեն շատրվան կառուցել. Ասում են՝ հովանավոր կա

Շիրակի մարզի Արթիկ համայնքում այսօր առավոտից տեղեկություններ էին տարածվել առ այն, որ Արթիկի համայնքապետարանը վերականգնման պատրվակով հայրենական մեծ պատերազմին նվիրված քաղաքի զբոսայգիներից մեկում տեղադրված հուշարձանը պատրաստվում է հանել։ Ըստ տեղեկությունների՝ հուշարձանը պետք է ապամոնտաժվի մինչև մայիսի 9-ը, իբրև թե նախատեսվում է, այն տեղափոխել մեկ այլ վայր։

Համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը տարբեր հարթակներում շտապել էր հերքել, որ նման մտադրություն կա։

Դեպքի մասին ահազանգել է քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ա. Գեւորգյանը նշեց, որ առավոտվա ահազանգից հետո «կրուտիտների» մեջ են մտել, բայց խնդրի առնչությամբ կա հստակ ընթացակարգ, որը խախտել որեւէ մեկը չի կարող։

Նա ընդգծեց, որ ոչ համայնքապետը կամ անգամ ավագանին չեն կարող ինքնուրույն նման որոշել կայացնել և ապամոնտաժել հուշարձանը։ «Նման որոշում կարող է ընդունել կառավարությունը, բայց կառավարության որոշում չկա, եթե անգամ կառավարությունը նման որոշում կայացնի, դրանից հետո եկող կառավարությունը այդ որոշման համար իրենց դատի է տալու, ես դա հաստատ եմ ասում»,- ասաց Ա.Գեւորգյանը։

Նա նաև հայտնեց, որ մտադրություն ունեն ապամոնտաժված հուշարձանի փոխարեն շատրվաններ սարքել, դրա համար անգամ հովանավորներ են հայտնվել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հուշարձանի ապամոնտաժման համար հովանավորողները ուկրանիացի գործարարներ են։

դիտվել է 503 անգամ
Լրահոս
Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին Դեսպանը հետ կկանչվի՞ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը Փաշինյանը մտափոխվել է Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը Ժողովրդին ասելու բան չունի «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am