ԱՄՆ կոնգրեսում կայացած քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հյուրընկալել է Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները բարձրաձայնել են նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը՝ մանրամասնելով, որ կրոնական հալածանքների ու ազատությունների թեմայով քննարկումներին մասնակցել են ամերիկացի կոնգրեսականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ և հանրային դեմքեր։

Հաղորդվում է, որ միջոցառմանը ներկաներին ողջունել են Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի համանախագահներ Սեմ Բրաունբեքն ու Քաթրինա Լանտոս Սվեթը, իսկ քննարկումներին մասնակցած հանրապետական կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսն ու Քրիս Սմիթը ընդգծել են մարդու կրոնական ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությունը:

Կոնգրեսական Քրիս Սմիթը, խոսելով հայկական հիմնախնդիրների մասին, քննադատության է ենթարկել ԱՄՆ նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտել է Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար:

«Ես երկու անգամ հանդիպել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականության և մարդու իրավունքների հարցում որդեգրած մոտեցումների համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ, և դա միանգամայն պարզ դարձնենք»,-ասել է կոնգրեսական Սմիթը:

Նշվում է, որ Հայաստանին վերաբերող քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմի առաջին օրերին տեղի ունեցող այս գագաթնաժողովը հնարավորություն է փոխել նախորդ վարչակազմի որդեգրած քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի պատասխանատու: Նա հույս ունի, որ գործող վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:

«Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստանալու կոալիցիոն գործընկերների ու քրիստոնյա բարեկամների աջակցությունը և նրանց ներգրավել հայ ազգին մտահոգող խնդիրներում: Բայց դա նաև մեզ համար հնարավորություն է քրտնաջան աշխատել, որպեսզի օգնել Նիգերիայում, Սիրիայում, Չինաստանում կամ աշխարհի այլ հատվածներում մարտահրավերներին առերեսվող քրիստոնյաներին»,- ասել է Համբարյանը:

Իր հերթին, Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանն ընդգծում է՝ գագաթնաժողովը լավ հնարավորություն է երկխոսել այլ համայնքների ու խմբերի հետ՝ մեծացնելով իրազեկությունը միմյանց հուզող հարցերի նկատմամբ:

«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ»,- ասել է Խալոյանը։

Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և իրավապաշտպաների, ակտիվիստների, հոգևորականների, առաջնորդների ելույթներ:

Հայտնի է, որ գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ դի Վենսի ելույթը:

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Կա՞ գոնե մեկ «Հայ մարդ» այլ ոչ «ՀՀ քաղաքացի» ով շարունակում է հպարտանալ իր երկրով. Վլադիմիր Մարտիրոսյան Հետևանքները կարող են լինել խորքային և երկարաժամկետ․ Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսը վախենալու բան չունի. Մնաց՝ մենք էլ չվախենանք. Վարուժան Գեղամյան Դժվար է, բայց մենք փորձելու ենք անել․ Ռուբիոն՝ Իրանի հետ համաձայնության հասնելու մասին Հրահանգ կատարող դատավորը պետության ինքնիշխանության թշնամին է. սա ազգային դավաճանություն է․ քաղաքագետ Արմավիրի մարզում 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս առևանգվել է․ ծնողները դիմել են իրավապահներին «Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ոչ էլ կալանքով չեք վախեցնի. Վեհափառը Աստծո օծյալ է Լուսավորչի գահին, դուք ձեր մասին մտածեք». Շարմազանովը՝ իշխանությանը Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած միջոցները պետք է վերադարձվեն. Փաստաբան Բաքվի հետ քննարկվում է դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման գործարկումը․ Մարթա Կոս Աշխարհագրությունը Ադրբեջանի առավելությունն է ․ Ալիև Մենք Ռուսաստանի կողմից Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձшկումը համարում ենք ոչ բարեկամական գործողություն․ Ալիև «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշներին TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար․ Ալիև Ադրբեջանական լրատվամիջոցները ցնծում են Ի՞նչ էլ անեն, ի՞նչպես էլ արգելեն, միևնույն է Քրիստոսի Սուրբ Եկեղեցին հաղթելու է Հայաստանը զավթված է Ադրբեջանի կողմից Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն սփյուռքահայերին Այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության հանդեպ՝ ստանալու է իր արդարադատ վճիռը. Տեր Ասողիկ Քաղաքագետը գնահատել է Մերկելի՝ Գերմանիայի նախագահ դառնալու հնարավորությունները «Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք». Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանին Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է. Ռուբեն Մելիքյան Աշխարհում զինված հակամարտությունների թիվը քառապատկվել է. ԿԽՄԿ Աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մատուցվեց պատարագ Բանակցային հիմնական վեճը ՌԴ ուժերի կողմից ամբողջ Դոնբասի նկատմամբ վերահսկողության հասնելու մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am