Շուրջ 50 հազար դոլար «տրանսգենդերների օպերայի» համար. USAID-ի ամենաանհեթեթ ծախսերը

Սպիտակ տունը հրապարակել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ամենաանհեթեթ ծախսերի ցանկը. գործակալությունն առայժմ վերակազմակերպման փուշում է և վերանայում է իր արտաքին օգնությունը՝ այդ թվում ահաբեկչական կազմակերպություններին: Այս մասին հաղորդում է «Риа-Новости» -ին։
ՄԶԳ-ի անհեթեր ծախսերի թվում են հարյուր հազարավոր դոլարները ոչ առևտրային կազմակերպությանը, որը կապ ունի ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների հետ։
ԱՄՆ նոր վարչակազմը դժգոհ է նաև օտար երկրներում տրանսգենդերների իրավունքներին առնչվող նախագծերին աջակցելու համար միջոցների հատկացումից։ Այդ շարքում է 47,000 դոլար հատկացումը Կոլումբիայում «տրանսգենդերների օպերայի» համար և 32,000 դոլարը՝ Պերուում «տրանսգենդեր կոմիքսների» համար:
Հարյուր միլիոնավոր դոլարներ ամերիկացի հարկատուների գումարներից ծախսվել են Աֆղանստանում ոռոգման ջրանցքների և պարարտանյութերի վրա, որոնք, ի վերջո, օգտագործվել են հերոին պատրաստելու համար, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Գործակալությունը նաև 70,000 դոլար է ծախսել Իռլանդիայում այսպես կոչված բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) քաղաքականությունը խթանող երաժշտության վրա, նշել է Սպիտակ տունը:
Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է ԱՄՆ ՄԶԳ-ն՝ ասելով, որ այն ծախսում է ամերիկացի հարկատուների գումարները այնպիսի նախագծերի վրա, որոնք չեն ծառայում ԱՄՆ շահերին։