Մահապարտ-ահաբեկիչը Հայաստանի քաղաքացի է

«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին պայթեցրած մահապարտ-ահաբեկիչը Հայաստանի քաղաքացի է։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Տղամարդը 45 տարեկան է եղել։ Նա նախկինում քրեական անցյալ է ունեցել։ Մահապարտ-ահաբեկիչը մուգ շորերով է եղել, ճաղատ և շագանակագույն աչքերով։ Նրա ոտքին սրի դաջվածք է եղել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա սպասել է Սարգսյանին և գործի է դրել իրեն ամրակցված ռումբը։