Ինչ է սպասվում USAID-ի հայաստանյան գրանեսյակին եւ ծրագրից օգտվող կազմակերպություններին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թրամփի վարչակազմը հերթով փակում է ամերիկյան՝ միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցները:

Երեկ հայտնի դարձավ, որ փակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար:

Կազմակերպության աշխատակիցներին կեսգիշերն անց էլ. փոստով ծանուցում են ուղարկել՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ:

Ի դեպ, գրասենյակը փակելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում:

«Այդ կազմակերպությունը ղեկավարվում է արմատական ​​խելագարների խմբի կողմից», – ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

«Ժողովուրդ» օրաթերթը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակին եւ ծրագրերին, որոնք այս կազմակերպության աջակցությամբ են իրականացվում:

«Տեղեկությունները շատ հակասական են. երբեմն որոշ հուսադրող տեղեկություններ են ստացվում, երբեմն էլ Թրամփի եւ Իլոն Մասկի հայտարարությունները, որ վճռական են տրամադրված կազմակերպությունը փակելու հարցում:

Ինչ վերաբերում է USAID-ի հայաստանյան գրասենյակին, ապա ես չեմ կարող իրենց փոխարեն որեւէ բան ասել, իրենք էլ մեկնաբանություն չեն տալիս: USAID-ի ծրագրերից օգտվող կազմակերպություններից մեկը նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր, դրամաշնորհ ունեինք, բայց հունվարի 25-ին մեզ internews Հայաստանից տեղեկացրին, որ սառեցվել է ծրագիրը 90 օրով, ոչ մի ծախս չի իրականացվելու՝ մինչեւ նոր հրահանգներ լինեն:

Ապագայի համար որեւէ հստակ տեղեկություն չկա, անորոշ է՝ կշարունակվի՞ ծրագիրը, թե՞ ոչ:

ԱՄՆ դատախազությունն իր եզրակացությունն է ուղարկել դատարան, որ այս որոշումը հակասում է օրենսդրությանը, դատարանում պետք է քննարկում լիներ:

Այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են կնքել իրենց ծրագրերն իրականացնելու համար, գործ են ունեցել ամերիկյան պետության հետ, եւ սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է այն իր կնքած պայմանագրերին եւ պարտավորություններին տեր կանգնելու»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, USAID-ն ստեղծվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում…

Հ.Գ. Թրամփը մտադիր է USAID-ն միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին և կրճատել աշխատակազմը։
Սպասվում է, որ Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ »:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 375 անգամ
Լրահոս
Տիգրան Ավինյանը ընկեր Դավիթ Երեմյանին է տվել հանրային զբոսայգին. կոռուպցիոն սխեմա է գործում Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար «Փաշինյանի հայրը չէր ուրախանա, որ իր անունով մրցաշար կազմակերպվեր», բայց արեցին. ո՞վ է հեղինակը Նիկոլ Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին Սարիկի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը Ռեկտոր դեռ չեն ընտրել, բայց արդեն գիտեն անունը Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում հարկային աննախադեպ ստուգումներ են Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին Լավ` սրանք դավաճան են, անհայրենիք, աթոռի մեռած, ամոթ-աբուռ, սկզբունքներ ու սրբություններ չունեցող, իրենց համար է լրիվ մեկ` Հայաստան պետություն կլինի, թե ոչ Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական» Ուսման վարձը չի վճարել. Վահագն Ալեքսանյանը 655.500 դրամի համար դատարան է ընկել Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը. թուրք լրագրող Արցախում Ադրբեջանն իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն Եթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ կառավարման մասնագետ Հայաստանի հետ Թուրքիան հարաբերությունները կկարգավորի Ադրբեջանի կողմից առաջադրված պայմանների կատարումից հետո «Գնթունիք»-ի աշխատակիցների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ ՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան Աբրահամյան «Ադրբեջանը հասկանում է, որ իրեն այս պահին խաղաղության պայմանագիր պետք չէ». Հրանտ Բագրատյան Երևանում դպրոցներից մեկի հարևանությամբ գտնվող զրուցարանում սպանություն է տեղի ունեցել ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային շուրջ 3,5 միլիարդ եվրոյի վճարումը Չաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումը Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան․ Բայրամով Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է ջախջախիչ պատասխանով Ումից են քայլիստները գողացել Գյումրու մանկապարտեզների անվճար դարձնելու գաղափարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am