«Փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիները շարունակում են չհամակերպվել ու բոյկոտել՝ մեծ աղմուկ բարձրացրած հանրային տրանսպորտի թանկացմանը: Սակայն, ինչպես հայտարարել է, Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ավտոբուսներում լինելու են հսկիչներ եւ հարկ եղած դեպքում՝ կտուգանեն կարգազանց քաղաքացիներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե հսկիչն ունի՞ տուգանելու իրավունք եւ որքա՞ն տուգանքի մասին է խոսքը:

Մեր զրուցակիցը նախ ընդգծեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա հատուկ հոդված, որով սահմանված է տուգանք՝ փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու դեպքում։

«Հսկիչն, ըստ գործող օրենսդրության, իրավունք ունի տուգանել քաղաքացուն տոմսի արժեքի կրկնակիի չափով, բայց քանզի առկա է բազմարժեք տոմսային համակարգ, պետք է ընտրվի նվազագույն արժեքը` 150 դրամը, այսինքն՝ տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը: Իր հերթին, վարչարարությունը չպետք է լինի Սահմանադրության եւ օրենսդրության խախտմամբ, պիտի ապահովվի քաղաքացիների` լսված լինելու իրավունքը, պատշաճ վարչարարություն պիտի իրականացվի, ինչը, հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված տարատեսակ ձախողված վարչարարությունների փորձը, չի իրականացվելու` հանգեցնելով կիրառված տուգանքների անվավերության հիմքերի առաջացման», - շեշտեց իրավագետը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ինչպես և ում հրամանով Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից ժամեր առաջ հատուկ նշանակության ուժերն այնտեղից դուրս բերվեցին․ պատգամավոր Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի» Արմեն Աշոտյանի գործով վկա Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն․ Սուրենյան Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, մեկ այլ «Mercedes» էլ բախվել է վթարված «Mercedes»-ին Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել Իսրայելը Գազայի բնակիչների կամավոր արտագաղթի վարչություն կստեղծի Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին Դեսպանը հետ կկանչվի՞ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը Փաշինյանը մտափոխվել է Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը Ժողովրդին ասելու բան չունի «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am