Ի՞նչ պատասխանատվություն է դրված ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի վրա

«Փաստ» օրաթերթը գրում է.Հայաստանի ապագայի հետ կապված այսօր պատմական պահանջ է դրված Հայաստանի հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների առաջ: Նման կարծիք ունի քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա կարծիքով, Հայաստանի ապագայի հետ կապված այսօր պատմական պահանջ է դրված այս կուսակցությունների առաջ, և ստեղծված իրավիճակում առանց նրանց գրեթե անհնար է պատկերացնել իշխանափոխություն և անհրաժեշտ լուծումներ երկրի համար: Ինչո՞ւ է քաղաքագետն այդ կարծիքին:

«Հայաստանյան կայացած երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա է դրվում մարդկանց քաղաքականություն բերելու, անվտանգության հիմնախնդիրները առաջնայնացնելու, հիմարությունների դյութանքից հանելու պատասխանատվությունը մի շարք պատճառներով. նախևառաջ այն պատճառով, որ իրենք են ամբողջապես պատկերացնում ներկայի արհավիրքը, երկրորդ՝ սա ընտրություններում հաղթելու իրենց հիմնական գրավականն է, երրորդ՝ իրենք են, որ ինստիտուցիոնալ կերպով տիրապետում են անվտանգության հիմնախնդիրներին, չորրորդ՝ իրենք են, որ տիրապետում են դրա համար անհրաժեշտ ռեսուրսներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ենոքյանը։

Միևնույն ժամանակ, նա նշում է, որ գուցե պրոբլեմատիկ է այն, որ այս երկու կուսակցություններն էլ պրոռուսական կողմնորոշում ունեն, սակայն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկան ոչ ռուսական կեցվածքով կուսակցություններ կամ գործիչներ (Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով հակառուսական խոսույթ որդեգրածներին չհաշված), այնպես որ, «այս պահին ռուսամետությունը պարզապես քաղաքական մեյնսթրիմ է»։

«Մյուս կողմից՝ իր կառավարման տարիներին ՀՀԿ-ն ցույց է տվել դիվանագիտական ճկունություն՝ հաջողելով Եվրամիության հետ CEPA-ն, որ այս «եվրոպամետ» իշխանությունները ապաշնորհ կերպով մսխեցին, կամ կարելի է հիշել այն տարիների Հայաստանի անվտանգության դոկտրինը, որը երկրի անվտանգությունը խարսխում էր երեք կետերի վրա՝ Հայոց բանակ, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն»,-ասում է Ենոքյանը և մի քանի հարցեր բարձրացնում՝ կկարողանա՞ն արդյոք ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քաղաքականացնել հայ ազգին, կկարողանա՞ն ոտքի կանգնեցնել երկիրը, թե՞ ժողովուրդը կմնա հիմարացված, ու կկորցնենք երկիրը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 04․ 02․ 25 թ համարում։

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել Իսրայելը Գազայի բնակիչների կամավոր արտագաղթի վարչություն կստեղծի Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին Դեսպանը հետ կկանչվի՞ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը Փաշինյանը մտափոխվել է Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը Ժողովրդին ասելու բան չունի «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am