Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված

Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։

Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Մարդկության հանդեպ Աստծո սերն արտահայտվեց Միածին Որդու զոհաբերությամբ: Նույն զոհաբերվող սերն առկա է հայրենիքի պաշտպանի առաքելության մեջ։ …Հիշենք մեր այն նահատակներին, ովքեր զինվորական երդմանը հավատարիմ, պատերազմների, մարտական գործողությունների ժամանակ դրսևորեցին բացառիկ քաջություն ու անձնազոհություն՝ իրենց նահատակությամբ փրկելով կյանքեր՝ համաձայն Տիրոջ խոսքի, թե «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։

Հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու փրկարար առաքելությունն իրականացնելու համար յուրքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված, որ փոխանցվում է մեր Սուրբ Եկեղեցու միջոցով։ Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է»,-նշեց պատարագիչ Հայր Սուրբը։

Վերջում ամենքին շնորհավորելով բանակի օրվա առիթով՝ Մովսես վարդապետը Տիրոջ զորակցությունը մաղթեց Հայոց բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ հանուն վաղվա հաղթանակների և ազգային նպատակների իրականացման։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի պետության սահմանները և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր. ադրբեջանագետ Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել «Դոգի փաստաբանը ստու՛մ է․ ի՞նչ է իրականում սպասվում Դոգին»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց․ Փաստաբան #ՈՒՂԻՂ․ «Սրբուհի Գալյանը 200 հազար դոլարո՞վ է 22 մահ ապահովել»․ Զարուհի Փոստանջյան (video) Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ զգալիորեն ակտիվացել է. Սլովակիայի ԱԳՆ Հովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ Գերմանիանում նիկոլի կատարած առաջարկը դառնալու է «Պրահա-2»․ Ռոբերտ Մարգարյան Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ» Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ Օտար լծի և քաղաքական hալшծшնքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա Սարսափելի գրառումներ կան՝ ադրբեջանցին ասում է, որ հային մո**ելու է, ու․․․ Գառնիկ Իսագուլյան #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը խոստովանեց՝ սպանել է հանուն Ադրբեջանի»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններին. Էրդողան Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի Ուշ երեկոյան և գիշերը ՀՀ որոշ շրջաններում թույլ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել. Թուրքիայի ԱԳՆ Քննչականն ու ոստիկանությունը շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան վերջնական թալանվել է․ Աբրահամյան Փաշինյանը Ալիևին գործարք է առաջարկում (video) Եվրոպան չի համաձայնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը մինչև Սուրբ Ծնունդ. Ջեֆրի Սաքս ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ. ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ Փաշինյանը փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և Արցախը. Արման Աբովյան Դոնբասի հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք. Զելենսկիի ելույթը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am