Սխալ եզրահանգման հիման վրա փորձում են հավաստիացնել, թե իբր մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում․ Վարդան Ոսկանյան

Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական գործողություն, դիցուք՝ ստանալ 5+5-ը որքա՞ն կլինի և մի 5-ի փոխարեն մուտքագրում ես 4, ապա կստանաս ոչ թե 10, այլ 9-ը, ինչն ակնհայտ սխալ արդյունք է, որովհետև ի սկզբանե սխալ ես մուտքագրել նախնական տվյալը, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հիմա՝ մեզանում սխալ «մուտքագրված» նախնական տվյալից ստացվող սխալ եզրահանգման հիման վրա փորձ է կատարվում ներդնել արմատապես սխալ մի հղացք, թե իբր հենց մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում Բաքվի բարբարոսական և Թուրքիայի էրդողանական վարչախմբերը, և եթե մենք ղադարենք «մեղավոր» լինել, ապա կհաստատվի «հավերժական խաղաղություն» կամ միգուցե նույնիսկ «պրոլետարական համերաշխություն»:

Ըստ տվյալ կոպիտ մուտքային սխալի՝ մեթոդաբար փորձ է կատարվում հրաժարվել այդ «մեղքի» տարրերից, դիցուք՝ Արցախից, Մասիս սարից և այլն, մինչդեռ հրաժարումից հետո, երբ թվում է, թե այլևս «մեղավոր» չպետք է լինենք, ստանում ենք թշնամական նկրտումների հերթական չափաբաժինն՝ ի դեմս «Զանգյազուրի», «Ալագյազի» կամ ամբողջապես «Արևմտյան Ադրբեջանի» և ապշած մտածում՝ «բայց չէ՞ որ մենք արդեն մեղավոր չէինք»։

Մինչդեռ սխալի շտկման բանալիներւց մեկն, օրինակ՝ մի քանի պարզ թվացող հարցերի պատասխանելն է. իսկ ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին նույն այդ Օսմանյան կայսրությունում կամ ինչո՞ւ են Արցախին և ընդհանրապես ոչ մի բանի չհավակնող կովկասյան պարսիկները (թաթերը) պետական ձուլման քաղաքականության թիրախ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար»։

դիտվել է 251 անգամ
Լրահոս
ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան Նախաքննական մարմինը պատրաստվում է դիմել դատարան. ով է գործը քննող դատավորն ու ինչ է հայտարարագրել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկողը բանտում չէ 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Ստյոպա Ասատրյանին իշխանավորները վստահեցրել են՝ «վարձքդ մեծ ա լինելու, չմտածես»․ «Իրավունք» Դեսպանների հետ ի՞նչ ունեն խոսելու․ «Հրապարակ» Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է ռևանշ-հարցազրույց կազմակերպել Սայմոն Շուստերի հետ. «Հրապարակ» Անկուսակցականները չեն շտապում. «Հրապարակ» Արծվի նկարի տակ նստելով՝ արծիվ չեն դառնում. զինվորական կրթություն չունենալով՝ ՊՆ են ղեկավարում. լրագրող Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Երբ 874թ. Սյունյաց իշխանի կինը Սևանա կղզում կառուցում էր 2 եկեղեցիները, ներկայիս ադրբեջանցիների նախնիները Կենտրոնական Ասիայի արևելյան հատվածի ինչ-որ տափաստաններում սեփական հոտերն էին արածեցնում. Վարդան Ոսկանյան Դուք այս քայլիստ տգետին նայեք ինչե՜ր է բարբաջում... Լիտվան Բելառուսին զգուշացրել է սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին Նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Ստամբուլի նախկին քաղաքապետին սպառնում է 2,352 տարվա ազատազրկում Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում, իսկ Սրբազանները հաստատակամ են․ Տիգրան Աբրահամյան Վարդան Ղուկասյանին մահվան են տանում. ՔՊ-ն փորձում է զավթել իշխանությունը Գյումրիում. ՀԿԿ խմբակցության ղեկավար Մոտ 2 մլն դոլար՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությանը․Yerkir.am-ի հարցման պատասխանը Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու. Հրայր Կամենդատյան Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականի և կարճատև ՊՆ աշխատածի դեմ քրգործ է հարուցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am