Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան

Արարատի դիսկուրսի ներքո մենք չենք կարող ունենալ մարտունակ բանակ, Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել։

Այս մասին հանրայինի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, գրեթե ժամկետները անցած զենքներ։ Ընդ որում՝ մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք մեկ է չէին օգտագործելու այն դեն էին նետելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Այս խոսույթի ներքո մենք հայրենասիրական մղումներով ամեն օր կկորցնենք մեր հայրենիքը»։

Նա ընդգծեց, որ Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակելու կամ ձեռնարելու հիմնավերումներ են ձևավորվում։

«Մենք դրա ի պատասխան ասում ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և մենք բացի մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը պահելու խնդիր չենք դրել և չենք դնելու։ Մենք պատրաստ ենք դրա մասին միջազգային պաևտավորություն ստանձնելու։

Եթե մեր խոսույթն այն լինի, որ գնանք Արարատի նկարով ասենք՝ մեզ զենք տվեք, ոչ մեկ մեզ զենք չի տալու, որովհետև ոչ մեկ չի ուզում մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել։

Կարող ենք մեր խոսույթներն այդպես ձեւակերպել: Դա նշանակում է գնալու ենք Արարատ գրավե՞նք, Մուշ ու Արդահան գրավե՞նք, Քարվաճառ ենք գնալու գրավենք, կամ թեկուզ ազատագրենք, ու այդպես ազատագրելով գնանք: Դա նշանակում է մեզ դարձնել թիրախ», - ասել է Փաշինյանը` հավելելով, որ դա ինքնաոչնչացման ճանապարհ է:

Նա ընդգծեց, որ մենք «վաղը, մյուս օրը, հավերժ պետք է մնանք այս ռազմավարության մեջ, որովհետև դա է, որ կապահովի մեր պետության հարատևությունը։ Հակառակ դեպքում մենք մեր պետությունը ոչնչացնելու կոալիցիաներ ենք ստեղծելու մեր շուրջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արարատը լրջագույն ռազմավարական խոսույթ է։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ» Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am