Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները

Բելառուսում նախագահական ընտրությունների գլխավոր քվեարկության օրն է, ավելի քան 5,3 հազար ընտրատեղամասեր սկսել են աշխատանքը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին։
Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցեն ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների կեսից ավելին։