Պետք է 7-8 հոգով ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, բարձրանայինք կառավարության շենք․ Բազեյանը՝ իրեն ներկայացվող մեղադրանքի մասին

Պետք է 7-8 հոգով ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, բարձրանայինք կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնեինք Փաշինյանին, իմ դեմ հարուցված քրեական գործում այսպես է ներկայացված շինծու մեղադրանքը։ Այս մասին Pastinfo-ի հետ հարցազրույցում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։
«Որևէ փաստաթղթի տակ չեմ ստորագրել, որովհետև այս ամեն ինչն ապօրինություն է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Բազեյանը մեղադրվում է Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։