Ռազմարդյունաբերության բյուջեն 2024-ին կատարվել է ընդամենը 25%-ով. ԲՏԱ նախարարի պնդման հետքերով

Civilnet.am-ի փոխանցմամբ՝ Կառավարությունը 2024-ին կրկին չի կարողացել ապահովել ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի կատարողականը՝ իրականացնելով նախանշված ծրագրերի ընդամենը մեկ քառորդը։ Վերջին տարիներին շարունակաբար խոստացվող ռեկորդային թվերը մնում են թղթի վրա։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը 2024-ի նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում հերքել էր 2024-ի ինն ամիսներին ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային ծախսերի զրոյական կատարողականի մասին ընդդիմադիր պատգամավորների պնդումները։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել էր ռազմարդյունաբերության ոլորտի «զրոյական կատարողականի» մասին։ Ի պատասխան՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պնդել էր, որ ռազմարդյունաբերողների հետ պայմանագրերը սովորաբար տարեվերջին են կնքվում, և կանխատեսել էր, որ 2024-ի կատարողականը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։

«Պետք է ափսոսանքով ասեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ նշվեց, որ այս տարվա կատարողականը զրո է եղել։ […] Նախորդ տարվա կատարողականը (2023՝ խմբ.) կազմել է 1,1 մլրդ դրամ, և դեկտեմբերին են հիմնական փոխանցումները կատարվել։ […] Մեր կանխատեսումներով՝ նվազագույնը 200 մլն-ից ավելի կատարողական ենք ունենալու 2023-ի համեմատ»,- ասել էր Հայրապետյանը։

#CivilNetCheck-ը ստուգել է նախարարի հայտարարությունները՝ ուսումնասիրելով ռազմարդյունաբերության բյուջեի կատարողականը։

Պաշտոնական տվյալները հերքում են նախարարի պնդումը

Ֆինանսների նախարարության կայքում 2024-ի պետական բյուջեի ինն ամիսների կատարման վերլուծությունում նշված է. «Չի կատարվել Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրը»։ Խոսքը ոչ թե տարեկան, այլ հենց ինն ամիսների համար ծրագրված 850,5 մլն դրամի կատարողականի մասին է։

ԲՏԱ նախարարությունը #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան ևս հաստատել է, որ 2024-ի ինն ամիսներին ռազմարդյունաբերության ծրագրի կատարողականը եղել է զրոյական՝ նշելով, թե դա օբյեկտիվ հանգամանքների արդյունք է։

ԲՏԱ նախարարությունը նաև մեկնաբանել է, որ նախարար Հայրապետյանի «պնդումը ճիշտ է», քանի որ ինն ամիսների կատարողականի ցուցանիշները «չեն արտացոլում ամբողջական պատկերը»։

Իրականում նախարար Հայրապետյանի հերքումը, թե ինն ամիսներին կատարողականը զրոյական է եղել, սխալ է։ 2024-ի սեպտեմբերի դրությամբ՝ թե՛ տարեկան, թե՛ ինն ամիսների համար պլանավորված կատարողականը եղել է 0 տոկոս։

2024-ին ռազմարդյունաբերության ոլորտի կատարողականը 25 տոկոս է

2024-ի տարեկան պետբյուջեով ռազմարդյունաբերության ոլորտի համար պլանավորված 5,82 մլրդ դրամից փաստացի ծախսվել է ընդամենը 1,5 մլրդ-ը, որը կազմում է տարեկան պլանի ընդամենը 25 տոկոսը։

Տարվա ընթացքում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների համար նախատեսված գրեթե 4,2 մլրդ դրամ բյուջեից փաստացի ծախսվել է 1,4 մլրդ դրամ։ Ներկայացված 18 հայտերից հաստավել է ընդամենը 4-ը՝ տարեսկզբին որպես արդյունքային ցուցանիշ սահմանված 7-ի փոխարեն։

Մարտավարատեխնիկական առաջադրանքների կազմման համար նախատեսված 100 մլն դրամի ծրագիրն ամբողջությամբ զրոյացվել է, չի իրականացվել պլանավորված 7 առաջադրանքից ոչ մեկը: Փորձանմուշների արտադրության համար նախատեսված 1,5 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 51 մլն դրամ և յոթ նախագծի փոխարեն իրականացվել է միայն մեկը:

Մասնագետների վերապատրաստման ծրագիրը ևս մասամբ ձախողվել է. արտերկրում պահանջվող չափորոշիչները բավարարող կազմակերպությունում նախատեսված վերապատրաստման փոխարեն այն իրականացվել է Հայաստանում: Պլանավորված 25 աշխատակցի փոխարեն վերապատրաստվել է հինգը, նախատեսված 53 մլն դրամի փոխարեն ծախսվել է 2,3 մլն-ը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video) Ժողովու՛րդ, Նիկոլը ձեզանից 1 միլիարդ դրամ տարավ, նախընտրական միջոցներ հավաքեց․ Պարույր Հայրիկյան (video) Սա մեր շանսն ու հնարավորությունն է․ Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրում արեց․ Իվետա Տոնոյան (video) #ՀԻՄԱ․ «Արա, ինչքան էլ ճղես քեզ, պատերով տաս, հարձակվես, մեկ է՝ փրկություն էլ չկա»․ Մանուկյան (video) Նիկոլը հելնի վերև, իջնի ներքև էլ, չի կարող հերքել՝ իր շրջապատը դոլարային միլիոնատեր է դարձել (video) Աննա՛, հարկայի՞ն ես ուղարկել էդ մարդկանց վրա․ Դերենիկ Մալխասյան (video) Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ձյուն է տեղում Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել Լուվրի տոմսերի հետ կապված խարդախության գործով Իրանի կոշտ պատասխանը Հայաստանին չի՛ ուշանա․․․ ու՞մ եք ուզում խաբել․ Շաքարյանց (video) «Վենսն իր այս արարքի համար շատ տխուր ձևով պատասխան է տալու». Պարույր Հայրիկյան (video) ՊԵԿ հարկային գլխավոր տեսուչ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերքել են F-35 կործանիչների առանց ռադարների մատակարարման մասին տեղեկությունները «Ժողովու՛րդ, Նիկոլն իր թալանածի մեջ խեղդվում է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակելու բոլոր հայ կալանավորներին․ Սոցինտերն «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am